Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելով Արդարադատության խորհրդի կայացրած որոշումը ու դրան հաջորդած Հանրապետության նախագահի հրամանագիրը: Մնացականյանը պահանջում է առ ոչինչ ճանաչել դրանք:
Այս տեղեկությունը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Մնացականյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ իրենց համոզմամբ Արդարադատության խորհրդի որոշումն ապօրինի է, եւ Հանրապետության նախագահը հրամանագիրը ստորագրել է հենվելով այդ ապօրինի որոշման վրա:
«Բարձրացրել ենք այդ որոշման առ ոչինչ լինելու հարցը, քանի որ խորհրդակցական սենյակում գտնված բոլոր անձանց կողմից չէ, որ ստորագրված է որոշումը: Խորհրդակցական սենյակում գտնվել են Արդարադատության խորհրդի 9 անդամներ, եւ որոշումը ստորագրել են նրանցից 7-ը», - նշեց Զեյնալյանը` պարզաբանելով, որ օրենքը պահանջում է, որ որոշումը ստորագրեն Արդարադատության խորհրդի բոլոր անդամները` անկախ կողմ կամ դեմ քվեարկելու հանգամանքից:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է երկրի նախագահը ստորագրել որոշումը, Զեյնալյանը արձագանքեց. - «Նրան, ամենայն հավանականությամբ, ճիշտ չեն ներկայացրել եղելությունը… Մենք հիմա այդ հանգամանքը նաեւ ներկայացրել ենք մեր հայցում»:
Հիշեցնենք` հունիսի վերջին Արդարադատության խորհուրդը որոշում կայացրեց միջնորդել Հանրապետության նախագահին` դադարեցնելու դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները, ինչից հետո Սերժ Սարգսյանի հուլիսի 11-ի հրամանագրով դադարեցվեցին Մնացականյանի լիազորությունները:
Հիշեցնենք նաեւ, որ որոշումն ու հրամանագիրը բավականին բուռն հակազդեցության արժանացան հայաստանյան փաստաբանական հանրության կողմից, ուր ձայներ հնչեցին, թե Սամվել Մնացականյանի պաշտոնանկությամբ Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը (որի նախագահ Արման Մկրտումյանը ի պաշտոնե նաեւ Արդարադատության խորհրդի նախագահն է) որոշել է դաս տալ դատավորներին, որպեսզի հետայսու ինքնուրույն որոշումներ չկայացվեն:
Վճռաբեկ դատարանից հրաժարվեցին մեկնաբանություններ տալ այս հարցի կապակցությամբ:
Հայտնի է, որ Արդարադատության խորհուրդը Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հանրապետության նախագահին դիմեց այն բանից հետո, երբ մի քրեական գործի շրջանակներում Սամվել Մնացականյանը կալանավորելու փոխարեն գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ էր արձակել մեկին, ով, ինչպես հետագայում պարզվել է, ընդհանրապես կապ չի ունեցել տվյալ հանցագործության հետ:
Հայաստանի դատական համակարգի կայքէջում տեղադրված է դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումը` թվագրված այս տարվա հունիսի 24-ով, ուր մասնավորապես, կարդում ենք. - «Դատավոր Ս. Մնացականյանը իր 30.05.2011 թվականի որոշմամբ կալանավորումն` այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս որեւէ ձեւով չի պատճառաբանել»: Արդարադատության խորհուրդ սա գնահատել է որպես «կամայական մոտեցում»:
Արտակ Զեյնալյանը ընդգծեց, որ դատավոր Մնացականյանի կողմից գրավի կիրառման մասին որոշման կայացումից հետո կողմերից յուրաքանչյուրը կարող էր 5-օրյա ժամկետում բողոքարկել որոշումը, մինչդեռ դա տեղի չի ունեցել, կողմերը վեճ չեն ունեցել եւ որոշումը մտել է ուժի մեջ:
Ըստ Զեյնալյանի, նման չպատճառաբանված որոշումներ կատարել են բազմաթիվ դատավորներ, սակայն, չգիտես ինչու, Արդարադատության խորհուրդը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել միայն Սամվել Մնացականյանին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մնացականյանը այսօր ասաց, որ եթե հայաստանյան դատական համակարգը չբավարարի իր հայցը, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Այսօրվա դատական համակարգում ոչ թե օրենքներն են միատեսակ կատարվում, այլ մեկ անձի կամքն է միատեսակ փորձում կատարվել», - նշեց նա` հավելելով, որ նկատի ունի Վճռաբեկ դատարանի նախագահին. - «Վճռաբեկի նախագահը փորձում է ամեն ինչ հարմարեցնել սեփական կամքին»:

Your browser doesn’t support HTML5