Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հինգշաբթի օրը ներկայացրեց տոնական միջոցառումների ծրագիրը:
Միջոցառումները, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը, կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում եւ սփյուռքի համայնքներում:
«Անշուշտ հասկանալի է, որ 20 տարին պետության պատմության դեռեւս բավականաչափ երկար շրջան չէ: Բայց հոբելյանական տարի է, եւ մենք բոլորս տրամադրված ենք հնարավորինս մեծ ոգեւորությամբ նշել այդ հոբելյանը: 20-ամյակի գլխավոր կարգախոս է ընտրված «Հայաստանը դու ես» կարգախոսը, որտեղ կա եւ բառախաղ, այսինքն` Հայաստանը ե'ւ դու ես, ե'ւ ես եմ, Հայաստանը բոլորս ենք», - ասաց Սարգսյանը:
Սեպտեմբերի 21-ից առաջ եւ հետո նախատեսված են բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ, համաժողովներ եւ այլ միջոցառումներ: Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան կկայանա տոնական մեծ համերգ` աննախադեպ ձայնալուսային ներկայացումներով եւ հրավառությամբ:
Ուշագրավ է, որ համերգին մասնակցելու են ոչ թե հայկական շոու բիզնեսի աստղերը, այլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը եւ «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Իսկ էստրադային աստղերը այդ օրը ելույթներ կունենան մարզերում:
Վիգեն Սարգսյանը փոխանցեց, որ սեպտեմբերի 21-ին նաեւ բացվելու Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքը:
«Կարծում եմ, մեր ամենամեծ հպարտությունն այն է, որ այդ օրը բացվելու է Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքը: Այդ մասնաշենքը երեք անգամ իր չափերով գերազանցում է Մատենադարանի ներկայիս շենքը, գերհագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով եւ իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է ամենախիստ պահանջներին: Դա, անշուշտ, մեր մեծագույն նվաճումներից մեկն է», - հայտարարեց նա:
Սարգսյանի փոխանցմամբ, նույն օրը Երեւանում կնշվի նաեւ Մայրաքաղաքի տոնը. - «Քաղաքի կենտրոնական մասում տեղադրված կլինեն բազմաժանր երաժշտական բեմահարթակներ, կանցկացվի վերնիսաժ-տոնավաճառ, արհեստավորաց քաղաք… Հատուկ համերգի ֆինալի համար մեր սիրված երգահան, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրել է «Երդվում եմ հայրենիքիս» մոնումենտալ ստեղծագործությունը, որը կկատարվի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երգչախմբի, փողային նվագախմբի եւ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի կողմից համերգի վերջում»:
Ուշարժան մշակութային միջոցառումներ կանցկացվեն տոնին նախորդող շաբաթվա ընթացքում:
Այսպես, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի մի մեծ ցուցահանդես «Հայաստանի երեք հանրապետությունները» խորագրի ներքո, տեղի կունենան աշխարհահռչակ Վալերի Գերգիեւի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հյուրախաղերը, համերգներով հանդես կգան մի շարք անվանի երաժիշտներ:
Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հատուկ համերգով հանդես կգա Շառլ Ազնավուրը:
Հոբելյանի կապակցությամբ կբացվեն Երեւանի միջազգային օդանավակայանի նոր տերմինալը, նոր հեծանվահրապարակը եւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ռազմամարզական կենտրոնը:
Տոնական հանդիսություններ տեղի կունենան արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններում: Հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի մի շարք երկրներում հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

Your browser doesn’t support HTML5