Ռուսաստանյան անօդաչու բեռնատար «Պրոգրես» տիեզերանավը մեկնարկից րոպեներ անց վթարի է ենթարկվել եւ ջախջախվել:
Տիեզերանավը բեռներ էր տեղափոխում Միջազգային տիեզերական կայանի համար:
Ռուսաստանյան «Ռոսկոսմոս» գործակալությունը հայտարարել է, որ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից հաջողությամբ մեկնարկելուց 5 րոպե անց հրթիռային շարժիչում ինչ-որ խափանում է առաջացել եւ տիեզերանավը վթարի է ենթարկվել:
Պաշտոնական տեղեկություններով, ջախջախված տիեզերանավի բեկորների մի մասը ընկել են Ռուսաստանի Ալթայի երկրամասում` Մոնղոլիային եւ Չինաստանին սահմանակից շրջաններում: Բեկորների անկման վայրերում մարդկային զոհեր, տուժածներ չկան:
Տիեզերանավի անկումը հատկապես կարեւորվում է այն պատճառով, որ մեկ ամիս առաջ ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը իրականացրեց իր տիեզերական մաքոքի` բազմակի օգտագործման տիեզերանավի եզրափակիչ թռիչքը, եւ այժմ ռուսաստանյան հրթիռները Միջազգյաին տիեզերական կայանի անձնակազմին տեխնիկայի, սննդի եւ կենսապահովման միջոցների մատակարարման միակ միջոցն են: