Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով այսօր քրեական գործ է հարուցվել օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության առնչությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք` օգոստոսի 14–ի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների արդյունքում 2 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ռեստորանային համալիրում անցկացվող հարսանեկան խնջույքի ժամանակ վեճ է ծագել, որին միջամտել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը՝ Եզդի Աշոտ մականունով: Թերթերը գրում էին, որ նա կրակել եւ վիրավորել է երկու հոգու, որոնցից մեկը` 78թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է:
Այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ ինքը միջադեպի մասին տեղեկացել է մամուլից եւ հանձնարարել է ստուգել` արդյո՞ք քրեական գործ հարուցված է, թե ոչ:
«Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ դեպք է տեղի ունենում. հանցագործության դեպք, դրան նախորդում են որոշակի ստուգումներ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ հիմա գործ հարուցված չէ, ասել էր Գլխավոր դատախազը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք քերական գործի բացակայությունը կապված չէ այն հանգամանքի հետ, որ կրակոցները հնչել են Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանում, Աղվան Հովսեփյանը միայն արձագանքել էր, թե հանձնարարել է, որ ստուգեն: