Միացյալ Նահանգները եւ եվրոպական մի քանի երկրներ հեղինակել են բանաձեւ, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, 22 այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ երկրի անվտանգության ծառայության Ընդհանուր հետախուզական դիրեկտորատի նկատմամբ:
Reuters գործակալության փոխանցմամբ, բանաձեւի հեղինակները հույս ունեն, որ այն մոտ ապագայում քվեարկության կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, անցած հինգ ամիսների ընթացքում Սիրիայում կառավարական ուժերի կողմից ժողովրդական հուզումները ճնշելու հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը հասել է 2,200-ի: