Ուղիղ 21 տարի առաջ` օգոստոսի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագիրը Գերագույն խորհրդի նիստում ընթերցեց Առաջին Հանրապետության հիմնադրի անվանակից, այն ժամանակ ամենաերիտասարդ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը», - ասված է հռչակագրում: - «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները»:
«Մենք այդ օրվան սպասել ենք (չհաշված քսանական թվականների երկու տարին) հարյուրամյակներ: Եվ վերջապես այդ գաղափարը կյանքի կոչվեց, բայց կյանքի կոչվեց միայն տեսականորեն` որովհետեւ անկախությունը մի է, որ պետք է ժողովուրդը ինքը գիտակցի եւ կարողանա դրան հասնել իր ամենօրյա աշխատանքով եւ պահվածով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց անվանի դերասան, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: - «Անկախությունը մի բան է, որ մենք պետք է կարողանանք ինքներս դրան հասնել: Այդ հռչակագիրը մեզ հնարավորություն տվեց հասնելու անկախության, ոչ թե տվեց անկախություն»:

Your browser doesn’t support HTML5