Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է վարչակազմի կողմից նոր սպանությունների մասին

Սիրիայում ընդդիմության աջակիցները պնդում են, թե վարչակազմը եւս երեք տասնյակ մարդ է սպանել, մինչդեռ նախագահ Բաշար ալ-Ասադը հավաստիացնում է, թե դադարեցրել է ռազմական գործողություններն ընդդիմության դեմ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը միաժամանակյա հայտարարություն էին տարածել եւ կոչ արել Ասադին հրաժարական ներկայացնել։

Իրավապաշտպան կազմակերպությունների հաշվարկներով` մարտից երկրում սկիզբ առած բախումների արդյունքում արդեն ավելի քան 2000 մարդ է զոհվել։

Նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարը հայտարարեց, թե չի բացառում, որ «Ասադի վարչակազմը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։