Թեհրանը համաձայնել է Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման` Ռուսաստանի նախագծին

Իրանի իշխանությունները նախնական համաձայնություն են տվել միջուկային ծրագրի հանգուցալուծման` Ռուսաստանի ներկայացրած ծրագրին:

Reuters-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, չբացահայտելով Մոսկվայի ներկայացրած կարգավորման ծրագրի մանրամասները, նշել է. -«Այս նախագծի գլխավոր առավելությունը դրա փուլային էությունն է, երբ բոլոր խնդիրները լուծվում են քայլ առ քայլ»: