Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեից պահանջում է ներողություն խնդրել Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ «կեղծ» պնդումների համար:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության հաստատման վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի սկզբին կայացած լսումներից հետո սենատորները գրավոր հարցեր էին ուղղել նրան: Այդ հարցերի պատասխանների ամփոփումից հետո միայն հանձնաժողովը Ռիչարդոնեի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ որոշում կկայացնի։
Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցմանը, թե մինչեւ 1915 թվականը Թուրքիայի տարածքում գործած ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր դեռ գործում որպես եկեղեցիներ, Ռիչարդոնեն պատասխանել է. - «Մինչ 1915-ը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ։ Որոշները գործում են որպես թանգարաններ, մնացածն էլ չօգտագործվելու հետեւանքով ավերվել են կամ վերածվել մզկիթների»:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` դեսպանի մեկնաբանությունը որակելով «վիրավորական» եւ «սխալ»: Խաչիկյանը նշել է, որ դրանով փորձ է արվում թաքցնել Թուրքիայի տարածքում քրիստոնեական սրբավայրերի զանգվածային ոչնչացման փաստը եւ որ դեսպանի մեկնաբանությունները արտացոլում են «Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը ժխտելու՝ նրա ձգտումը»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեի հայտարարությունների պաշտոնական հերքում դեսպանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից, ինչպես նաեւ պաշտոնական ներողություն դեսպան Ռիչարդոնեի կողմից:
Հանձնախումբը նաեւ պահանջում է լիարժեք եւ պաշտոնական ճշտում այն մասին, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում քրիստոնեական եկեղեցիների գերակշռող մեծամասնությունը պղծված են, ավերված ու թալանված Օսմանյան Թուրքիայի եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից, եւ որ պահպանված եկեղեցիներն ու կրոնական ողջ սեփականությունը պետք է վերադարձվեն իրենց լիիրավ տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին, սիրիացիներին եւ այլ քրիստոնեական համայնքներին: