Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում ձեռքի հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական բանակի զինվոր Քյամիլ Միրզոեւը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, հայկական ուժերը կրակ են բացել Ադրբեջանի Գյոլգյոլի (նախկին Խանլարի) շրջանի ուղղությամբ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հաստատել են 19-ամյա զինծառայողի վիրավորվելու փաստը: