Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է արմատական կրոնական զինված խմբավորում բացահայտելու մասին:
Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են նախարարության հասարակական կապերի կենտրոնից, երկրի գլխավոր դատախազության հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Աբդուլ Սուլեյմանովը, Ռամին Բայրամովը եւ Արիֆ Գանիեւը:
Ձերբակալվածները կասկածվում են «Ադրբեջանի դեմ թշնամական գործողությունների, այլ պետություններին եւ դրանց ներկայացուցչություններին ծառայելու, երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ քաղաքացիական անհնազանդություն հրահրելու մտադրության մեջ»:
«Պարզվել է, որ Աբդուլ Սուլեյմանովը Բաքվում գործունեություն իրականացնող Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ ստեղծել եւ ղեկավարել է Cəfəri չգրանցված արմատական-կրոնական խմբավորումը: Խմբավորման անդամները վարել են արմատական-կրոնական քարոզչություն` փորձելով, մասնավորապես, պառակտում մտցնել հավատացյալների շարքերում եւ իրականացնել կրոնական խտրականություն», - ասված է, մասնավորապես, հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածների մոտ խուզարկությամբ զենք, թմրանյութեր են հայտնաբերվել:
Երկու օր առաջ պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հղել Թեհրանին` Ադրբեջանի ղեկավարության հասցեին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի արած հայտարարությունների համար:
1news.az-ը, վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությանը, այսօր փոխանցել է, թե Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հերքել է Ֆիրուզաբադիի հայտարարությունների մասին տեղեկատվությունը: