Գայանեն Indie Libertines նախագծի կորդինատորն է: Աշխատանքի բնույթը պարտադրում է վազք, հանդիպումներ, մտավոր ծանրաբեռնվածություն: Իսկ հանգստանալու եւ ուժերը արագ վերականգնելու լավագույն միջոցը Գայանեի համար էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումն էր հացի, ջրի ու հանգստի փոխարեն:
Գայանեի խոսքով, սկզբում օգնում էր. - «Օր եղավ, երբ ես առավոտյան «Ռեդ բուլ» խմեցի կես ժամ հետո մոտ երկու ժամ քնեցի: Հետո սկսեցի խնդիրներ ունենալ ճնշման հետ ու որոշեցի էլ ընդհանրապես չխմել: Միայն տարին մեկ երկու անգամ, երբ պետք էր ոտքի վրա երկար մնալ»:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը նշում է, որ էներգետիկ ըմպելիքները կախվածություն են առաջացնում: Դրանք ծարավը հագեցնելու փոխարեն որոշ ժամանկ անց նորից ծարավ են առաջացնում:
Գրիգորյանի խոսքով, մարդու օրգանիզմում հիմնականում էներգիա պահանջում են սիրտը, ուղեղն ու մկանային համակարգը, իսկ օրգանիզմում էներգիան առաջանում է ադենոզին եռաֆոսֆատ ֆոսֆորական միացությունից, որը սննդի, խմիչքի, ներարկումների կամ հաբերի միջոցով օրգանիզմին անմիջապես էներգիա չի հաղորդում: Օրգանիզմն ինքն է ստեղծում սեփական էներգիան` ադենոզին եռաֆոսֆատը ածխաջրերից, ճարպերից ու չնչին քանակությամբ սպիտակուցներից:
«Տարբեր տեսակի ստերոյիդ ու անաբոլիկ հորմոններ կան էներգետիկ ըմպելիքների բաղադրության մեջ, որոնք օրգանիզմին ոչ մի էներգիա չեն հաղորդում եւ դրանց քանակը, եթե օրգանիզմում գերազանցի թույլատրելի չափը կարող է առաջ բերել լյարդի աղտահարումներ, խաթարի սրտի եւ ուղեղի աշխատանքը: Բայց այդ, տվյալ հորմոնները, ազդելով սեփական հորմոնների ներզատիչ գեղձերի գործունեության վրա, կարող են ամբողջ օրգանիզմը շարքից հանել»:
Էներգետիկ ըմպելիքները բաժանվում են երկու խմբի. առաջին խումբը պարունակում է կոֆեին, երկրորդ խումբը`վիտամիններ ու ածխաջրեր:
Վիտամիններ ու ածխաջրեր պարունակող էներգետիկները նախատեսված են ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող մարզիկների ու մարդկանց համար, իսկ կոֆեին պարունակողները` մտավոր աշխատանք կատարողների:
Գրիգորյանը նշում է, որ կոֆեինն արագացնում է սրտի աշխատանքն ու արյան շրջանառությունը եւ ունի որոշակի նշանակություն ճարպերի ճեղքման համար: Բայց շատ արագ բերում է հոգնածության, իսկ երկարատեւ ու շատ չափաբաժիններով օգտագործելու դեպքում` թուլության ու հյուծվածության:
Ստեփան Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստան ներմուծվող էներգետիկ ըմպելիքներից «Ռեդ բուլ»-ն ու եկել այն եզրակացության, որ տվյալ ըմպելիքի թթվայնությունը շատ բարձր է. - «Հաճախ օգտագործելու դեպքում այն թթվայնացնում է մարդու օրգանիզմի ներքին միջավայրը եւ խաթարում այն ֆերմենտների աշխատանքը, որոնք ապահովում են մկանային կծկումը: Արդյունքում մկանային աշխատանքը խիստ նվազում է եւ թուլանում»:
Էներգետիկ ըմպելիքիների հիմնական սպառողները երիտասարդներն ու մարզիկներն են: Բժիշկ-դիետոլոգ Լիանա Ավետյանը «Ֆանտա»-ն, «Կոկա-կոլա»-ն ու նմանատիպ գազավորված ըմպելիքները եւս համարում է էներգետիկ ըմպելիքներ: Ու խորհուրդ տալիս խմել ոչ հաճախ, քիչ չափաբաժիններով.- «Սրանց բաղադրությունը ամբողջությամբ քիմիական է: Մեկ գավաթ «Ֆանտա»-ն պարունակում է մոտավորապես 4 գդալ շաքար: Իսկ սա բերում է ջրազարկման ու օրգանիզմն անընդհատ հեղուկի պահանջ է զգում»:
Բարմենների հայկական ասոցացիայի փոխնախագահ Արտյոմ Խաչունցը նշում է, որ էներգետիկ ըմբելիքները վերջին տարիներին լայն կիրառություն են ստացել նաեւ Հայաստանում: Շուկան այսօր առաջարկում է նաեւ ալկոհոլի հետ խառնած, պատրաստի էներգետիկ խմիչներ: Աշխատանքային փորձի արդյունքում հայ բարմենները եկել են այն եզրակացության, որ էներգետիկ ըմպելիքներն ու ալկոհոլը անհամատեղելի են. - «Եթե 15 գրամ ալկոհոլը 1 ժամվա համար նորմալ է, եւ լյարդը ընդունակ է դա չեզոքացնել, ապ էներգետիկի հետ խառնելիս դրա ազդեցություն կրկնապատլվում է ու մարդիկ ավելի շուտ են վատանում: Երկրորդ բաժակից ունենում են գլխապտույտ, սրտխառնոց»:

Your browser doesn’t support HTML5