Կիեւում ոստիկանությունը շրջափակել է Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների ճամբարը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարյուրից ավելի կողմակիցներ գիշերը մնացել են Կիեւի կենտրում: Նրանց վրանային ավանը շրջափակված է ոստիկանների կողմից:

Դատարանը արգելել է զանգվածային հավաքներ անցկացնել դատարանի շենքի, ինչպես նաեւ մեկուսարանի մոտ, որտեղ կալանքի տակ է գտնվում Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախկին վարչապետը դատարանի որոշմամբ կալանավորվել է ուրբաթ օրը: Նա մեղադրվում է 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի առաքման գործարքներ կնքելիս պաշտոնական լիազորությունները անցելու մեջ:

Նրա աջակիցների բողոքի ակցիաները շարունակվում են: