Սիրիայի բանակը եւս 22 մարդ է սպանել

Սիրիացի իրավապաշտպանները հաղորդել են, որ նախագահ Բաշար ալ Ասադի բանակի ստորաբաժանումներն առնվազն 22 մարդ են սպանել նախագահի հրաժարականի պահանջով երեկ տեղի ունեցած բողոքի հանրահավաքը ցրելու ընթացքում։

Բանակը նախ արցունքաբեր գազ է կիրառել, ապա մարտական փամփուշտներով կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ խոստորեն դատապարտել են Բաշար Ասադի վարչակարգի գործողությունները եւ պահանջել են անհապաղ դադարեցնել հարձակումներն անզեն ցուցարարների վրա։

Սիրիայում ընդդիմության եւ ուժայինների բախումներն այս տարվա մարտի կեսերից են սկսվել։ Ենթադրվում է, որ այս ընթացքում սպանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ։