Արդեն երկու օր է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարակից այգում սկսվել են շինարարական աշխատանքներ: Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով, կառուցվում է ավտոճանապարհ, որը մեծ խնդիրներ է առաջացնելու թանգարանի այցելուների համար:
Հեռացվում են թանգարանի հարակից հատվածում գտնվող ծառերը: Եղեւնին, որը մի խումբ մտավորականների կողմից բերվել էր Չարենցի ծննդավայրից` Կարսից ու տնկվել տուն-թանգարանի հարակից այգում, եւս հանման ենթակա է:
Հակոբյանը նշում է, որ այսուհետ թանգարանի մուտքից երեւալու է ասՖալտապատ, անապատային տարածք իսկ թանգարան եկող երեխաներն էլ վտանգված են ավտոմեքենաների պատճառով:
Հակոբյանը ասաց, որ իրեն նախագծի մասին նախօրոք տեղեկացրել են ճարտարապետները. - «Ես նախագիծը ներկայացրել եմ քաղաքապետարան եւ հարցում եմ արել, թե որքանով է դրա իրագործումը համապատասխանում իրականությանը: Բայց մինչեւ օրս պատասխան չեմ ստացել: Իսկ հիմա անակնկալի ենք եկել: Ծառերի հեռացումը նման է մեր երեխաներին մեզանից հեռացնելուն»:
Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պետ Արթուր Գեւորգյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այդ վայրում իսկապես կառավարության որոշմամբ կառուցվում է ավտոճանապարհ, որը ձգվելու է Սարյան փողոցից մինչեւ Աբովյան փողոց: Նպատակը Ամիրյան փողոցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է:
Գեւորգյանը համաձայն է, որ շինարարության ընթացքում թանգարանի աշխատանքը գուցե խոչընդոտեն, բայց շինարարությունից հետո թանգարան այցելող երեխաները որեւէ խնդրի առաջ չեն կանգնելու: Իսկ ծառերը Կանադայից բերված հատուկ ծառերի տեղափոխման մեքենայի շնորհիվ արմատներով հանվում են եւ տեղափոխվում Էրեբունիում գտնվող տնկարան` ճանապարհի կառուցումից հետո կրկին իրենց տեղը վերադարձվելու նպատակով:

Your browser doesn’t support HTML5