«Կյանքի գույներ» հասարակական կազմակերպությունը կազմավորվել է ապրիլի 19-ին` մի խումբ էկոլոգների նախաձեռնությամբ: Այն զբաղվելու է թափոնների մշակմամբ, իսկ ուսումնական տարվա մեկնարկի հետ կազմակերպությունը էկոկրթություն է իրականացնելու դպրոցներում եւ մանկատներում:
Հասարակական կազմակերպության նախագահ Աննա Ազարյանը նշեց, որ իրենք մասնակցել են բնապահպանական կամավորական ծրագրերի, բայց ցանկություն ունեին առանձին գործունեություն ծավալել:
«Հիմա աշխատանքներ են ընթանում Արգավանդի բակային ճամբարի բարեկարգման ուղղությամբ: Աշնանը ծառատունկ ենք կազմակերպելու, իսկ մինչ այդ մեքենայի մաշված անվադողերից ծաղկամաններ ենք պատրաստում», - ասաց Աննան:
Բացի բարեկարգման աշխատանքներից, ճամբարի երեխաներին սովորեցնում են պոլիէթիլենային տոպրակներից պայուսակներ հյուսել, թղթե թափոններից զարդատուփեր պատրաստել եւ այլն. - «Հին եւ նոր սկավառակներից աղջիկներին սովորեցնում ենք զարդեր, ժամացույցներ պատրաստել: Երկկողմանի օգտագործված թղթերը վերամշակելու ենք. դրանցով պատրաստելու ենք խաղալիքներ»:
Աննա Ազարյանը նշեց, որ երեխաներն իրենց մեծ ոգեւորությամբ են սպասում. - «Նույնիսկ տղաները, որ սկզբում այդքան էլ հետաքրքրված չէին, հիմա օգնում են մեզ անվադողեր հայթայթել, կուտակում են պլաստիկե ու ապակյա շշեր եւ այլն»:
«Կյանքի գույներ» կազմակերպությունը մտադիր է դպրոցներում աշակերտներին սովորեցնել աղբը կուտակել տեսակավորված, որ հնարավոր լինի օգտագործել այն:
«Մենք հիմա ֆինանսավորում ենք փնտրում, որովհետեւ դպրոցներում մի քանի տեսակի աղբարկղեր տեղադրելն ու դրանցում կուտակված աղբի տեղափոխումը ֆինանսների հետ է կապված», - հավելեց նա:

Your browser doesn’t support HTML5