Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության ներկայացուցիչներն այսօր մշակել են հաջորդ հանդիպումների աշխատակարգը: Երկխոսության օրակարգում ներառված երկու հարցերի վերաբերյալ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել:
Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պայմանավորվել են սպառել առաջին հարցը, այնուհետեւ անցնել երկրորդ հարցի քննարկմանը:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն օրակարգում երկու հարց է ընդգրկված: Ընդդիմադիրները լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցն են բարձրացրել, իշխանությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցության կանոնների ձեւավորման խնդիրը:
Հաջորդ հանդիպման ժամանակ կսկսեն քննարկել ընդդիմության առաջարկած արտահերթ ընտրությունների հարցը:
«Մյուս ռաունդի ժամանակ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնելու է` արդեն պաշտոնապես, առաջարկները եւ հիմնավորումները», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Եվ չպետք է այնպես անենք, որ այդ հիմնավորումների քննարկումը դառնա երկարատեւ եւ անվերջ պրոցես»:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում էր, որ եթե մինչեւ սեպտեմբեր չլինի համաձայնություն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, կլինի առճակատում: Զուրաբյանը այսօր տեղեկացրեց, որ կրկին անդրադարձ է եղել բանակցությունների ժամկետին. - «Նորից մեզ ասացին,` բայց եթե պարզ լինի, որ, ասենք, սեպտեմբերի 6-ին մենք գալիս ենք ինչ-որ հանգուցալուծումների, արդյո՞ք դուք սեպտեմբերի մեկից դուրս եք գալու այս բանակցություններից: Մենք կրկնեցինք նույն պատասխանը, ինչ տվել էինք առաջին ռաունդի ժամանակ: Այսինքն` մենք համարում ենք երկխոսության հնարավորությունը սպառված, եթե մինչեւ սեպտեմբեր արդյունքներ չլինեն` բացառությամբ այն դեպքի, եթե լինեն այնպիսի համաձայնություններ, որոնք մենք կներկայացնենք ժողովրդին»:
Այս առնչությամբ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց. - «Վերջնաժամկետներ` սեպտեմբեր եւ այլն, եթե մի կողմը ունի նման վերջնաժամկետ իր համար, մենք որեւէ վերջնաժամկետ չունենք, բայց մենք հակված ենք աշխատելու ինտենսիվ»:
Այսօրվա հանդիպման ժամանակ ընդդիմադիրները, ինչպեսեւ ավելի վաղ հայտարարել էին, իշխանության պատվիրակությանն են ներկայացրել Կոնգրեսի վերջին հանրահավաքի նախօրյակին մարդկանց ազատ տեղաշարժի, ընդդիմադիր միավորման համախոհների նկատմամբ կիրառված ճնշումներին վերաբերող փաստեր: Այդ առիթով ՀԱԿ-ը նաեւ հայտարարություն է տարածել` իշխանությունից պահանջելով պատժել ապօրինություններ կատարած անձանց:
«Կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահելիությանը, լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ կատարելու Կոալիցիայի կարողությանը, թունավորում երկխոսության շուրջ մթնոլորտը: Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով», - ասված է Կոնգրեսի հայտարարությունում:
Ներկայացնելով այդ հայտարարությունը` Լեւոն Զուրաբյանը ասաց, որ հետեւողական են լինելու, որ մեղավորներին պատժելու իրենց պահանջը կատարվի: Նա նաեւ չբացառեց, որ կարող են նաեւ դադարեցնել երկխոսությունը` եթե տեսնեն, որ իշխանությունը լուրջ չի տրամադրված:
«Ես կարծում եմ, որ արդեն մյուս ռաունդում իրենք պետք է որ ասելիք ունենան», - հայտարարեց Կոնգրեսի համակարգողը:
Դավիթ Հարությունյանի արձագանքը. - «Դեռեւս չունենք վերջնական պատասխանը, սակայն ընթանում է ծառայողական քննություն: Ինչպես նաեւ քննարկեցինք տրանսպորտի հետ կապված հարցերը: Ինչպես նշել էինք նախկինում, մենք պատրաստ ենք հետամուտ լինելու այդ հարցի ուսումնասիրմանը` հասկանալու, թե ինչն է խնդիրը: Եվ մեզ այսօր տրամադրվեցին նյութեր, որոնք մենք կդարձնենք մեր ուսումնասիրության առարկան»:
Տեղեկացնենք, որ իշխանական կոալիցիան ձեւակերպել է օրակարգում իր առաջարկով ընդգրկված հարցի հիմնավորումները:
Կոալիցիոն պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրենց առաջարկների էությունը. - «Ամբողջ մի շարան է այս խնդիրների, կանոնների, որոնք փաստորեն բացառում են կաշկանդվածությունը կամ որեւէ վախի ինստիտուտը ընտրողի մոտ: Ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար, բացի Ընտրական օրենսգրքից, որ մենք վերջերս ընդունեցինք: Լրացուցիչ պահեր, որոնք օրենքով ամրագրված չեն կամ կարող են առաջացնել տարբեր մեկնաբանություններ. սրանց վերաբերյալ եւս` կանոնների տրամաբանական հաջորդականություն, որը կքննարկվի երկխոսության ընթացքում»:
«Մասնավորապես», - շարունակեց Բոստանջյանը, - «բավականաչափ տեղ է գրավում մամուլի ազատ իրավունքը` լուսաբանելու ամբողջ ընտրական գործընթացը եւ ընտրական գործընթացի մասնակիցների տարբեր մոտեցումները: Ընդհանրապես հնարավորությունների ընձեռնումը, որպեսզի ընտրության իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի ծանոթանալու ընտրվողների ծրագրերին եւ դիրքորոշումներին»:
Պատվիրակություններն այսօր պայմանավորվել են հաջորդ շաբաթվանից կրկնապատկել հանդիպումների պարբերականությունը. իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները կհանդիպեն շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Ժամանակացույցը կարող է փոխվել կողմերի առաջարկով:

Your browser doesn’t support HTML5