2007 թվականից ի վեր «Գիտանք» հրատարակչությունը տպագրել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ը, «Սասունցի Դավիթ» էպոսը, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի, Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Րաֆֆու «Սամվել» վեպերը:
Սյուզին ոչ միայն երեւանյան գրախանութներից մեկի սրահի վարիչն է, այլեւ մեծ ընթերցասեր: Նա նշում է, որ, օրինակ, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մասին հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել ընդամենը 45 էջանոց շարադրանքով: Բայց որպես ոլորտի աշխատող նշում է, որ սեղմավեպերը սկզբնական շրջանում մեծ պահանջարկ ունեին հատկապես աշակերտների շրջանում: Իսկ ծնողները ե'ւ գնում էին այդ սեղմավեպերը, ե'ւ բողոքում ուսուցիչներից, որ աշակերտներին հուշում են գրախանութներում վաճառվող վեպերի սեղմ տարբերակների մասին:
«Այն սեղմավեպերը, որ մենք վաճառում ենք մեր գրախանութում, չեն համապատասխանում դպրոցահասակ երեխաների մտավոր զարգացմանը: Գրողին սեղմել, գրողի ստեղծագործությունը խմբագրել այն էլ` դասականների, կարծում եմ, որ բարոյական չէ», - նշում է «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով, սեղմավեպեր Հայաստանում հրատարակում է միայն «Գիտանք» հրատարակչությունը: 2007-2008 թվականներից վաճառքում են Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպերը, «Սասունցի Դավիթ» էպոսը, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստան», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Րաֆֆու «Սամվել» վեպերը:
«Մաքս Լիբերթի»-ն փորձեց զրուցել նաեւ հրատարակչության տնօրինության հետ, բայց, ցավոք, մեր հեռախոսազանգերը, գուցե ամառային արձակուրդների պատճառով, մնացին անպատասխան:
Պատմական գիտությունների թեկնածու Գուրգեն Վարդանյանը ցավով նշում է, որ սեղմավեպերից օգտվում են նաեւ բուհ ընդունվողները, եւ սա բերելու է նրան, որ մեր հետագա սերունդները միայն թույր պատկերացում են կազմելու մեր հայ դասական գրողների մասին:
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը խնդիրը դիտարկում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերից: Սակայն դեմ է դիմորդներին սեղմավեպերով ուսուցանելուն` համարելով, որ սա միայն բացասաբար կանդրադառնա դիմորդի գիտելիքների վրա. - «Պետք է կարդալ բնօրինակը` վեպի ողջ նրբություններն ու հմայքը հասկանալու համար: Բացասականը, իհարկե, գերակշիռ է: Շատ կարճ ծանոթանալով վեպին` ոգին չեք կարող ըմբռնել, զարգացումներից կարող եք դուրս մնալ: Իսկ դրականը` եթե պետք է ձեզ շատ արագ ծանոթանալ, կարծիք կազմել այդ աշխատանքի մասին, իհարկե, դա շատ լավ միջոց է: Երիտասարդների ժամանակն այսօր շատ հագեցած է, իրենք ժամանակ չունեն նստեն հանգիստ գիրք կարդան: Կարող են արագ կարդալ ու պատկերացում կազմել»:
Իսկ Խաչիկ Վարդանյանը վստահ է, որ սեղմավեպերը ծույլ մարդկանց համար են եւ միեւնույն է դրանք մակերեսային պատկերացում են տալու ընթերցողին տվյալ վեպի մասին:

Your browser doesn’t support HTML5