Հայաստանի կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը Հայ առաքելական եկեղեցուն կոչ է արել ակտիվանալ` որպեսզի այլ կրոնական գաղափարախոսությունների դավանողների թիվը չավելանա:
«Ես կարծում եմ, որ մեր եկեղեցու գործունեությունը կարող էր ավելի ակտիվ լինել», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ասցատրյանը: - «Նույնիսկ կարելի էր ուսումնասիրել, թե կրոնական այս կազմակերպությունները ո՞ր ոլորտում են ավելի ակտիվ եւ փորձեն յուրացնել այդ ոլորտը:
Պաշտոնյայի խոսքով, թեեւ այլ «կրոնական կազմակերպությունների» անդամների թվաքանակի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, բայց կան դիտարկումներ, որոնց համաձայն նրանց գործունեությունը վերջին շրջանում ակտիվացել է:
Որոշ գնահատականներով, Հայ առաքելական եկեղեցուց տարբերվող կրոնական գաղափարախոսության հետեւորդների թիվն Հայաստանում հասնում է 300 հազարի: Նրանք ներառված են 67 կրոնական կազմակերպություններում, որոնց մեծ մասի գործունեությունը Հայաստանում ավելի քան 20 տարվա պատմություն ունի:
Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Շահե Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող առավել ակտիվացնել իր քարոզչությունը, սերտացնելով կապը հանրության հետ, քանի դեռ եկեղեցին անջատ է պետությունից:
Տեր Շահե քահանա Հայրապետյանը կարծում է, որ օրենքի խախտում կլինի իրենց կողմից քարոզչության նպատակով այցելել մարդկանց տներ` այն, ինչ անում են այլ կրոնական կազմակերպությունները:
«Հենց խնդիրը դա է. նրանք խախտում են մեր օրենսդրական կարգը եւ դա պետական հոգածության հարց է: Օրենք կա, որ միայն Հայ առաքելական եկեղեցին ունի իրավունք քարոզելու, բայց այսօր այն պետք է կյանք դառնա», - հավելեց քահանան:
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի խոսքով, երբ առավել ընդլայնվեն առաքելական եկեղեցու արտոնությունները, օրենսդրական մակարդակում ապահովելով օրինակ` մարդկանց տներ այցելությունները, կամ քահանայի կողմից կրոնի մասին դասավանդելը հանրակրթական դպրոցներում, հնարավոր կլինի կանխել մարդկանց մուտքն այլ կրոնական կազմակերպություններ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, ում գործունեությունն ուղղված է նաեւ այլ կրոնական կազմակերպությունների հիմնախնդիրների լուծմանը, պնդում է, թե Հայ առաքելական եկեղեցին լայն արտոնություններով է օժտված: Դանիելյանն օրինակ է բերում «Խղճի ու կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, որը նա «վտանգավոր» եւ «անհեթեթե կետեր պարունակող» օրինագիծ է համարում:
«Նախաձեռնել են արդարադատության նախարարությունում համապատասխան մի կառույց ստեղծել, որի բաղադրիչներից մեկը կրոնական կազմակերպություններին տոտալ վերահսկելն է», - ասում է Դանիելյանը: - «Անհեթեթ մի տերմին կա, որը միայն Հայաստանում է օգտագործվում. հոգեորսության սահմանումն է եւ դրա համար պատիժների կիրառումը»:
Մինչդեռ կառավարության ներկայացուցիչ Վարդան Ասցատրյանի գնահատմամբ, «Խղճի ու կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը ազատականացնում է ոլորտը, մասնավորապես` չի ներառում քարոզչության տարբեր ձեւերի դեմ արգելքը եւ հասարակական վայրերում աղոթատեղիներ կառուցելու դեմ արգելքը:

Your browser doesn’t support HTML5