Երեւանի Փափազյան փողոցի մայթեզրերի կրպակներն ապամոնտաժելու նպատակով տարածք ժամանած Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը հանդիպեց կրպակատերերին համառ դիմադրությանը:
Կրպակատերերը բավական բուռն էին արտահայտում իրենց փաստարկները:
«Անօրինական տեղադրված կրպակները հանում ենք, գազոնները վերականգնվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անտոնյանը: - «Ոռոգման համակարգը չկա, ամեն մեկը իր կրպակը դրել է, ոռոգման համակարգը փակել է»:
Հարցին, թե տարիներ ի վեր գործող կրպակներն ինչու են հատկապես հիմա ապամոնտաժվում, փոխհամայնքապետը արձագանքեց. - «Ես չեմ կարող նախկինների փոխարեն պատասխանել: Հիմա մենք բերում ենք օրինական դաշտ»:
«Օրինականները, եթե ունեն սեփականության վկայական եւ հողի վարձակալության պայմանագիր, որը ժամկետի մեջ է, մնալու են: Ժամկետը լրանալուց հետո դրանք էլ են ապամոնտաժվելու: Ով որ ունի օրինական, պայմանագիրը ուժի մեջ մտած եւ սեփականության վկայականով տաղավար կամ կրպակ, կարող է դիմել, փոխհատուցում ստանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անտոնյանը:
Կրպակներից մի քանիսի պայմանագրերի ժամկետները լրացել են, տերերը դիմել են երկարաձգելու համար:
«Մինչեւ այսօր պատասխան չկա: Ոչ ասում են` շարունակում ենք պայմանագրերը, ոչ էլ ասում են, որ չենք թողնում: Մենք վարկեր ենք վերձրել, որոնք պիտի փակենք 2015 թվականին: Եթե չէին թողելու մենք այդ վարկերը չէինք վերցնի: Զգուշացնեին` չէինք վերցնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:
Կրպակատերերի պահանջեցին ցույց տալ քաղաքապետի համապատասխան հանձնարարականը: Որոշ ժամանակ անց Անտոնյանի ենթականերից մեկը բերեց հանձնարարականը:
«Բոլոր վարձակալության ժամկետներն անցած կրպակներն ապամոնտաժել: Քաղաքապետի հրամանն է` պեչատով, Կարեն Կարապետյան: Համարո՞ւմ եք անօրինական` տվեք դատարան», - հայտարարեց Անտոնյանը:
Կրպակներն ապամոնտաժելու եկածներին օգնության էին եկել մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, ովքեր փորձում էին ուժով հեռացնել բողոքավորներին:
Կրպակատերերի կանչով Փափազյան փողոց ժամանեց Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Զարուհի Փոստանջյանը: Նա Հրայր Անտոնյանին ասաց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կրպակների հարցով դիմել է քաղաքապետարան. - «Պարտավոր են պատգամավորի դիմումին 10 օրվա ընթացքում պատասխանել: Քանի որ մեր այս դիմումը ընթացի մեջ է, ես խնդրում եմ ձեր գործողությունները դադարեցնել եւ սպասել, թե դիմումի ընթացքը ինչ կլինի»:
Ի վերջո, տեղի տալով քաղաքացիների համառությանն ու դեռեւս անպատասխան դիմումների առկայությանը, վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ կրպակների խնդրին կանդրադառնան մի քանի օրից:

Your browser doesn’t support HTML5