Պայթյուն Բաքվում. զոհվել է երեք, վիրավորվել` մեկ մարդ

Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել:

Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել մսամթերքի արտադրամասում, ականատեսների վկայությամբ` գազի արտահոսքի հետեւանքով: