Օգոստոսի 1-ին Երեւանից Բաթումի մեկնող գնացքը այս տարվա 48 երթերից ուղեւորատարությամբ ամենամեծն էր. այն հաշվարկված էր 404 ուղեւորի համար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրացական ծովափ հանգստանալու մեկնող հայաստանցիներն ասում էին, որ Վրաստանում հանգստանալը ավելի հարմար եւ էժան են համարում, քան Հայաստանում` Սեւանում հանգստանալու տարբերակը:
Անդրադառնալով Երեւան-Բաթում «Արմենիա» ֆիրմային գնացքի աշխատանքին` երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը նշեց, որ գնացքը սովորաբար 95-100 տոկոս ծանրաբեռնվածությամբ է շարժվում:
Օգոստոս ամսին տոմսի արժեքն ավելի բարձր է քան, սեպտեմբերին: Սովորական կուպեն արժե 15 հազար 800 դրամ, բարձրակարգ կուպեն` 18 հազար 80 դրամ, ընդհանուր վագոնում նստատեղը` 10 հազար 100 դրամ:
Այս տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսում է Հայաստանից դեպի ծովափ տեղափոխել 30-35 հազար ուղեւոր: Այս պահին հայկական կողմը արդեն վաճառել է 19 հազար տոմս:
Նախորդ տարի Հայաստանից դեպի Վրաստան է ուղեւորվել ընդհանուր առմամբ 80 հազար մարդ, որից 23 հազարին սպասարկել է երկաթուղին:
Շաբաթ օրը Վրաստանում երկաթգծի վթարի հետեւանքով Երեւան - Բաթում ուղեւորատար գնացքների ժամանակացույցը շեղվել էր:
«Այնտեղ բեռնատար գնացքի (կարծեմ ադրբեջանական) 18 վագոն շուռ էր եկել Գորի-Թբիլիսի ուղեմասում: Գնացքը 14 ժամ ուշացավ, բայց 2 ժամվա ընթացքով հասցրել ենք, մաքրել ենք եւ երեկ ուղարկել ենք: Այսօրվա գնացքն էլ ուշացումով եկավ` նույն պատճառով, գիծը ուշ էին բացել», - պարզաբանեց Մովսիսյանը: - «Վաղվա գնացքն էլ մի փոքր ուշացումով կգա, բայց կհասցնենք, կմտցնենք գրաֆիկ, եւ գնացքները արդեն գրաֆիկով կաշխատեն»:

Ժամանակացույցը վաղվանից կկարգավորվի

Your browser doesn’t support HTML5