Հայաստանցի երիտասարդ ձյուդոիստները Պրահայից վերադարձան երեք մեդալներով

Մրցաշարում առաջին տեղը գրաված Անդրանիկ Չափարյանը, լուսանկարը` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի

Հայաստանի հավաքականը բավական հաջող է հանդես եկել Պրահայում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունում:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` երկուշաբթի օրը ավարտված մրցաշարում Անդրանիկ Չափարյանը 73 կիլոգրամ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ եւ Գոռ Հարությունյանները գրավել են երրորդ մրցանակային տեղը 55 եւ 60 կիլոգրամ քաշային կարգերում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7-ը Բեռլինում Հայաստանի հավաքականը կմասնակցի հերթական Եվրոպայի գավաթի խաղարկությանը: