Զինվորի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Հուլիսի 29-ին զորամասում ժամկետային զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Համաձայն քրեական գործի` 19-ամյա զինվորը մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից վիրավորել է իրեն, ինչը հանգեցրել է նրա մահվանը:

Կարապետյանը նշեց, որ այսօր, ամենայն հավանականությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կձերբակալվի զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը:

19-ամյա Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր:


Նաիրա Բուլղադարյան