ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 29-ին ընդունել է սպառնալիքների նվազեցման եւ արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր: