Գրատան օրհնության կարգը կատարեց Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան, Երեւան Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահայր, հոգեւոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը` Մայր Աթոռի միաբանների հետ համատեղ:
Գրատան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մայր Աթոռի հոգեւորականներ, գրողներ, արվեստասերներ, որոնք ուշադիր շրջում էին գրատանը` ծանոթանալով ներկայացված գրականությանը:
Նշենք, որ միայն հոգեւոր գրականություն չէ, որ վաճառվում է: Այստեղ կարելի է գտնել եւ մանկական գրականություն (այսօր տեղի ունեցավ մանկագիր Յուրի Սահակյանի գրքի շնորհանդեսը), հանրագիտարաններ, արվեստի մասին գրքեր եւ այլն:
Գրատան տնօրեն Կարապետ Հակոբյանը նշեց, որ վաճառելու են ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակած գրականությունը, այլեւ համագործակցելու են այլ հրատարակչությունների հետ:
«Բայց դա չի նշանակում, որ մենք [վաճառելու ենք] ցանկացած գրականություն: Գրքեր կան, որ… հարիր չեն ո'չ մեր ժողովրդին, ո'չ մեզ», - ասաց նա:
Խոսելով գների մասին` Հակոբյանը ասաց. - «Գները կապված են ինքարժեքի հետ: Եթե ինքնարժեքը բարձր է, ուրեմն միանշանակ գները բարձր կլինեն»:
Նա համաձայն չէ, թե մարդկանց այսօր գիրքը, գրականությունը չեն հետաքրքրում. - «Երբ այս գրատունը բացում էինք, ամենաշատ ուրախանում էր ժողովուրդը, երբ զգաց, որ գրատուն է բացվում»:
Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում մշտապես գործել է հոգեւոր գրականություն վաճառող գրախանութ. - «Պետք է շեշտել, որ քաղաքամայր Երեւանում դեռեւս 1995 թվականին բացվել է գրատուն`ջանքերով ներկայիս Վեհափառ Հայրապետի: «Շողակն արարատյան» գրախանութն է դա: Պետք է ներկայացնեմ, որ ծրագիր կա քաղաքամայր Երեւանում տարբեր հատվածներում բացելու հոգեւոր գրախանութներ` առաջին հերթին գոհացում տալու մեր հավատացյալների կրոնական պահանջներին, նրանց ինքնակրթությունը խթանելու համար: Հետո` բոլորին է հայտնի, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունը տոնախմբելու է հայկական գրատպության 500-ամյակը: Եվ այս տոնախմբությունը համազգային նշանակություն ունի, եւ ամենակարեւոր իրադարձություններից մեկն այն է, որ Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Հետեւաբար բազմատեսակ գրականության կողքին պետք է ներկայացված լինի նաեւ հոգեւոր գրականությունը»:

Your browser doesn’t support HTML5