Հունիս ամսվա համեմատ հուլիսին շոգի պատճառով «Շտապօգնությանը» դիմած մարդկանց թիվն այդքան էլ չի ավելացել:
«Միջինը «Շտապօգնությունը» օրական սպասարկում է 500 կանչ: Այս տարի ամենաշատ կանչերը եղել են հուլիսի 6-ին. գրանցվել է 530 կանչ, իսկ 22-ին, երբ նորից գրանցվել է բավականին բարձր ջերմաստիճան, մենք սպասարկել ենք 471 կանչ», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում այսօր ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Հայպետհիդրոմետ» ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ օգոստոսի սկզբի մի քանի օրերին կհասնի մինչև 40 աստիճան տաքության:
«Որպեսզի չվտանգենք առողջությունը պետք է խուսափենք երկար ժամանակ արեւի տակ գտնվելուց: Հատկապես ամենաշոգ ժամերին՝ 12.00-17.00», - խորհուրդ է տալիս առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման վարչության բաժնի պետ Նունե Բակունցը:
Շոգը հատկապես դժվար են տանում խրոնիկ հիվանդություններ եւ սրտանոթային համակարգի անբավարարություն ունեցող մարդիկ ու երեխաները:
Մասնագետները խորհուրդ են տալիս շատ քանակությամբ հեղուկներ օգտագործել, բայց չչարաշահել դրանք:
«Խորհուդ է տրվում խմել սովորական ջուր: Այն պետք է օգտագործել զովացրած, բայց ոչ սառեցված, քանի որ կարող են առաջ գալ մրսածության խնդիրներ» , - նշեց Ն. Բակունցը:
Ուտել պետք է թեթև սնունդ` մրգեր, բանջարեղեն, հնարավորինս խուսափել յուղալի ուտելիքներից, մթերքներն էլ պահպանել սառնարանում:
«Հարկավոր է խուսափել տեղում պատրաստվող տարատեսակ սննդամթերքներից՝ լցնովի պաղպաղակից, մսամթերքից, տեղում պատրաստվող հյութերից», - հավելեց Ն. Բակունցը: