Իլիա երկրորդը Կիրիլ առաջինին հորդորում է քայլեր ձեռնարկել ռուս - վրացական հաշտեցման ուղղությամբ

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը խնդրել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին քայլեր ձեռնարկել Ռուսաստանի եւ Վրաստանի հաշտեցման ուղղությամբ:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ կատարած այցի ընթացքում Իլիա երկրորդը Կիրիլ պատրիարքին հորդորել է «երկու երկրների միջեւ վերականգնել բարեկամությունն ու եղբայրությունը»: