Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` հայերի հասցեին վերջինիս հնչեցրած արտահայտությունների համար:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահը անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական իրավիճակին, եւ կարծիք հայտնել, թե «Հայաստանն իր էությամբ ագրեսիվ է», իսկ այն հանգամանքը, որ հայերը տարածքային նկրտումներ ունեն Թուրքիայի նկատմամբ վկայում է այն մասին, որ «այդ մարդկանց գլխում ինչ-որ բան պակաս է»:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այս արտահայտություններին` Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է. - «Հետեւե՞լ եք, օրինակ, երեկ միջազգային լրահոսին: Տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին: Եվ արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն է` էլ չեմ խոսում երկրի ղեկավարի մասին»:
Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ե՛ւ ղարաբաղցիների, ե՛ւ հայ ժողովրդի պահանջը միակն է` որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, եւ այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որ կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
«Իհարկե, կազանյան հանդիպումը ֆիասկո չէի անվանի, թեեւ, ինչպես նշեցի, ե՛ւ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը բավականաչափ սպասելիքներ ուներ այդ հանդիպումից: Ուղղակի տեղի ունեցավ այն, ինչ որ պիտի տեղի ունենար, եւ ինչի մասին ես խոսեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում», - շարունակել է Հայաստանի նախագահը: - «Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, եւ առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի, չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր, ամեն մակարդակով թունավորել»:

Your browser doesn’t support HTML5