Հեքիաթաթերապիան օգնում է ինչպես փոքրերին, այդպես էլ մեծերին:
Հոգեբան Գայանեն մոտ 2 տարի է, ինչ զբաղվում է հեքիաթաթերապիայով: Դրա միջոցով փորձում է օգնել մարդկանց հաղթահարել իրենց թե' հոգեբանական, թե' ֆիզիկական հիվանդությունները:
«Հեքիաթաթերապիան բուժում է ե'ւ ստրեսները, ե'ւ դեպրեսիաները: Ես դեպք եմ ունեցել, որ եռորակ նյարդից դեմքը ծռված է եղել, իսկ հեքիաթը պատմելու պահին դեմքը ուղղվեց», - ասում է Գայանեն:
Հեքիաթը կարող է տարբեր կերպ ազդել մարդկանց վրա՝ նայած թե ինչպես է այն մատուցվում: Մեծահասակներին որոշ չափով օգնում է իրենց կյանքի փորձը, իսկ երեխաները երբեմն իրենց նույնացնում են հեքիաթի հերոսի հետ: Այս դեպքում շատ կարևոր է, թե նրանք ինչպես են դուրս գալիս հեքիաթից:
«Եթե երեխան հեքիաթից դուրս չգա, ավելի շատ վնաս կստանա, բայց տեխնիկայի ճիշտ կիրառման միջոցով նա կարող է հեքիաթի միջից դուրս գալ` իր հոգում եղած խնդիրներին նոր լուծում գտած», - նշում է հոգեբանը:
Գայանեի խոսքերով, հեքիաթաթերապիայի ընթացքում մեծ նշանակություն ունի հոգեբանի ներշնչած վստահությունը:
Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Հեքիաթները ընտրվում են` ելնելով նրանց տարիքից, սեռից եւ խնդրից:
Հեքիաթը լսելու ընթացքում կամ լսելուց հետո երեխաները սովորաբար նկարում են: Նկարների մեջ արտահայտում են այն ամենը, ինչ հուզում է իրենց: Հաճախ նույն հեքիաթը տարբեր մեկնաբանություններ է ստանում նրանց նկարներում:
Օրինակ, երկու քույրիկներ նույն հեքիաթը լսելու ընթացքում նկարելով՝ տարբեր վերնագրեր էին տվել իրենց նկարներին, իսկ նրանց փոքրիկ եղբայրը՝ այլ վերնագիր: Փոքրիկ Միլենան էլ սկսել է քառյակներ գրել:
Երեխաները նաեւ իրար հետ են կիսում տպավորությունները:
«Կիսվում են, վերլուծում են, երբեմն վիճում են՝ ում միտքն է ավելի կարեւոր, ավելի ճիշտ», - ասում է Գայանեն:
Երեխաները տարբեր ընտանիքներից են ու տարբեր խնդիրներ ունեն: Գայանեն երբեմն պատմում է ժողովրդական, երբեմն էլ՝ իր ստեղծագործած հեքիաթները, հաճախ նաեւ հեքիաթը թողնում է անավարտ. - «Հեքիաթի վերջաբանը երեխայի համար պետք է անպայման դրական լինի: Այլապես երեխան ավելի վնաս կստանա»:

Your browser doesn’t support HTML5