Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների ճամբար է հայտնաբերվել

Մոսկվայի ոստիկանությունը անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի արեւմուտքում հայտնաբերել է ապօրինի ներգաղթյալների ճամբար:

Ինչպես ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, ճամբարում ապաստանել էին ներգաղթյալներ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Միջին Ասիայից: 72 մարդ ձերբակալվել է:

Ճամբարը հայտնաբերվել է անտառում: Ենթադրվում է, որ ապօրինի ներգաղթյալները աշխատել են ճամբարից ոչ շատ հեռու, թե կոնկրետ որտեղ` ճշտվում է: