Մի շարք բնապահպանկան կազմակերպություններ փորձում են տարբեր ծրագրերի միջոցով փոխել մարդկանց սխալ պատկերացումը դեպի բնությունը:
«Էյ ԹԻ Փի»-ն` Հայ ծառատունկ ծրագիրը, 6 տարի է` մարզերում իրականացվում է կրթական ծրագրեր, որոնք բնապահպանական սեմինարներ են: Ծրագրի տնօրեն Արեգ Մաղաքյանը նշեց. - «Երբ դու կարողանում են մարդկանց մտածելակերպը փոխել, դա մեծ քայլ է ապագայի համար»:
Կրթական ծրագրերում հիմնականում ընդգրկված են պատանիներն ու դպրոցների ուսուցիչները: Սեմինարները տեւում են 1 շաբաթ: Նրանց տրվում է նաեւ «Շրջակա միջավայր եւ բնապահպանություն» ձեռնարկը, որով ուսուցիչները առաջնորդվում են դասերի ընթացքում:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստանի մի շարք մարզերում հիմնադրել է «Արեւորդի» էկոակումբներ, որտեղ իրականացնում են ոչ ֆորմալ բնապահպանական կրթություն:
Կրթական ծրագրերի համակարգող Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. - «Պատանիները ստանում են բնապահպանական կրթություն, դասավանդվում է նաեւ լրագրություն եւ օպերատրական վարպետություն»:
Վերջում պատանիները հանձնում են թեստային աշխատանք, եւ լավագույն արդյունք ցուցաբերած սաները հնարավորություն են ստանում մասնակցել ամառային դպրոցին:
«Հարցազրույց է լինում դիմորդների հետ` ճշտելու համար, թե որքանով են երեխայի նախասիրությունները համընկնում իրականացվող ծրագրին», - հավելեց Խաչատրյանը:
«Արեւորդի» էկոակումբի դասընթացներին դիմել կարող են բոլորը, բայց ոչ բոլորն են, որ հնարավորություն են ստանում սովորել: Էկոակումբի սաները 12-16 տարեկան պատանիներն են:
«Կան երեխաներ, որ բավականին գիտելիքներ ունեն` հաշվի առնելով, որ դպրոցում կենսաբանության եւ աշխարհագրության դասերին որոշակի ժամանակ է հատկացվում նաեւ բնապահպանությանը, սակայն մենք ծրագիրը կազմելիս փորձում ենք առավել խորացված գիտելիքներ տալ նրանց», - նշեց նա:
Ուսման եւ ամառային արձակուրդների ընթացքում արեւորդիները գրում են տարբեր հոդվածներ եւ սցենարներ: Հռիփսիմեն նշեց նաեւ, որ, «Արեւորդի» էկոակումբների դասընթացները, բացի գիտելիքներից, մասնակիցներին օգնում են մասնագիտական կողմորոշման հարցում. - «Ունենք հանրակրթական դպրոցն ավարտած սաներ, որոնք սովորում են լրագրության, ռեժիսուրիայի բաժիններում, դարձել են էկոլոգներ»:

Your browser doesn’t support HTML5