Moody's վարկանիշային գործակալությունը այսօր հայտարարել է, որ երեք նիշով պակասեցրել է Հունաստանի պարտքի վարկանիշը եւ զգուշացրել է, որ այդ երկրի պետական պարտքի ֆինանսավորման համար վարկեր տրամադրող մասնավոր ներդրողները կարող են խոշոր կորուստներ կրել:
Վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ Հունաստանին ընդամենը 1 վարկանիշային կետ է բաժանում դեֆոլտի կարգավիճակից:
Ավելի վաղ մեկ այլ վարկանիշային գործակալություն` Fitch-ը, զգուշացրել էր, որ Հունաստանի վերաբերյալ Եվրամիության հայտարարած ծրագրերը, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական ինստիտուտի (IIF) հայտարարությունը նշանակում են, որ Աթենքը կարող է «որոշ» վարկային պարտավորությունների գծով դեֆոլտ հայտարարել: