Եթե չգիտես կնոջն ինչ նվիրել, նվիրիր ծաղիկներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղիկը գնել դեռ կոկոն վիճակում, այս դեպքում այն ավելի երկար կմնա ծաղկամանի մեջ:
Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով նրա խնամքը համարել ավարտված` սխալ կլինի: Այն, ինչպես եւ սենյակային բույսերը, ամենօրյա խնամքի կարիք ունի:
Պետք է սկսել ծաղկամանի ճիշտ ընտրությունից: Վարդն ու մեխակը պետք է դնել հախճապակյա լայն ծաղկամանի մեջ, որ ցողունները իրար չխանգարեն: Երիցուկն ու գերբերան պետք է դնել սպիտակ ճենապակյա երկար ծաղկամանի մեջ եւ ուշադրություն դարձնել ջրի պարունակությանը:
Ֆլորիստ-դիզայներ Նարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս գերբերաները, կալաները, կակաչները, որոնք ունեն նուրբ պոչեր, դնել քիչ` մոտ 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ եւ պոչերն ուղիղ կտրել. շատ ջրի դեպքում պոչերը կնեխեն:
Ավանդական տարբերակով կանայք ծաղկի տեսքը թարմ պահելու համար ջրի մեջ ավելացնում են շաքարավազ, ասպիրին, ածուխ, սպիրտ: Նարինե Հովհաննիսյանը նշում է. - «Մարդկանց նման ծաղիկներն էլ են սիրում թարմ ջուր խմել, հետեւաբար` հարկ չկա ջրի մեջ հավելանյութեր լցնել»:
Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:
Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները, նշում է Նարինե Հովհաննիսյանը ու հավելում. - «Վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում»:
Ինչ են հուշում ծաղիկները
Դեռեւս 19-րդ դարում առաջ եկավ «ծաղիկների լեզու» հասկացողությունը: Ծաղիկը շատ երիտասարդների համար դարձավ սեր խոստովանելու միջոց:
Համաձայն ծաղիկների լեզվի` խորհուրդ չի տրվում դեղին ծաղիկներ նվիրել սիրելի կնոջը: Դեղինը, լինելով կենսախինդ, ուրախ գույն, ծաղիկների լեզվով խորհրդանշում է տխրություն, բաժանում:
Արեւելյան երկրների բնակիչների համար սպիտակը խորհրդանշում է մահ:
Իսկ իտալացիներին ու ֆրանսիացիներին կարելի է նվիրել ցանկացած գույնի եւ ձեւի ծաղիկ` բացի քրիզանթեմից եւ աստղածաղկից:
Իսկ տարիքային խումբը հաշվի առնելու մեկ կանոն կա բոլորի համար. որքան տարիքով մեծ` այնքան մուգ ու վառ երանգներով ծաղիկներ պետք է նվիրել:
Ֆլորիստ-դիզայներ Մանե Ավետիսյանը, սակայն, նշում է, որ այսօր Հայաստանում ծաղիկների լեզվին գրեթե չեն հետեւում, ապավինում են սեփական ճաշակին:
Ֆլորիստ-դիզայներ Տաթեւ Վարդանյանը պատրաստում է ծաղկեփնջեր հարսանեկան արարողությունների համար: Տաթեւը նշում է, որ հարսանիքի ծաղիկների ընտրության ժամանակ էլ հարսնացուները ուշադրություն չեն դարձնում ծաղիկների նշանակությանը, այն ուղղակի հարմարեցնում են իրենց հագուստի գույնին: Սակայն երբեմն ավանդական տարբերակներից դուրս են գալիս ու համարձակ քայլերի դիմում. Նարնջագույնը համադրում են մուգ կապույտի հետ, շատերը մուգ կարմիր վարդեր են ընտրում:
Ինչ գույնի եւ ձեւի ծաղիկ էլ որ ընտրենք, ինչպես էլ որ դրանք խնամենք` ֆլորիստ դիզայներ Նարինե Հովհաննիսյանն ունի մեկ համոզմունք. - «Եթե ծաղիկ եք ստանում եւ ուզում եք, որ երկար մնան, ուրեմն` պետք է խնամեք բարի ու լավ տրամադրությամբ: Ձեր ստեղծած աուրան կստիպի ծաղիկներին ուշ թոշնել»:

Your browser doesn’t support HTML5