«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հինգշաբթի օրը ձերբակալվել է Երեւանի բնակիչ Ցոլակ Պետրոսյանը, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` Պետրոսյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «հանցակցություն խարդախությանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչի համար սահմանված է 4-8 տարվա ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Նորաշեն 2007» կոոպերատիվը սկսել էր Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշ 14/3 շենքի շինարարությունը, իսկ որոշ ժամանակ անց պարզվել էր, որ այս շենքում նույն բնակարանը միեւնույն ժամանակ մի քանի մարդկանց է վաճառվել կամ խոստացվել: Կոոպերատիվի այն անդամները, որոնցից շատերը վաճառել են նախկին բնակարանները կամ փոխանակել նորը ձեռք բերելու հույսով, այժմ անտուն են:
«Նորաշեն 2007»-ի նախագահ Արմեն Թադեւոսյանը կալանավորվել է ավելի վաղ, մեկ ամիս առաջ էլ այս գործով ձերբակալվել է «Էսկո» կոնցեռնի հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանը: