Անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող Ախթալայի «Մեթալ փրինս» ընկերության սեփականատերՍերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Հինգշաբթի կայացած դատական նիստը, ինչպես եւ առաջինը, անցավ փակ դռների հետեւում:
Սփյուռքահայ գործարարի գործը դատարանը սկսեց քննել հուլիսի 6-ին:
Տեր-Պողոսյանը ձերբակալվել է փետրվարի 9-ին, նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:
Հայաստանի գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, մեղադրող կողմ հանդիսացող Հովսեփ Սարգսյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց, որ դատաքննության փուլն արդեն սկսվել է: Սարգսյանը փոխանցեց, որ դատական նիստին այսօր պետք է ներկայանար 10 տուժող, սակայն նրանցից 2-ն են դատարան եկել:
«Դատարանի որոշմամբ սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը: Հետազոտվելու են տեսանյութեր, որոնք իրեղեն ապացույց են ճանաչվել եւ կցված են քրեական գործին», - տեղեկացրեց Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի` ամբաստանյալը արտաքուստ հանգիստ եւ հավասարակշռված վիճակում է:
«Բավականին կոկիկ է հագնված եւ շատ բարձր տրամադրությամբ դահլիճում է: Հոգեբանորեն ընկճված մարդու տրամադրություն չունի իմ տպավորությամբ», -ասաց Սարգսյանը, ինչը հաստատեց նաեւ Տեր-Պողոսյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի` իր պաշտպանյալը իրեն նորմալ է զգում եւ անազատության մեջ գտնվելու ժամանակ որեւէ դժգոհություն չի ներկայացրել:
Հարցին, թե որքանո՞վ են ճիշտ շրջանառվող այն լուրերը, թե Սերոբ Տեր-Պողոսյանը պահանջել է, որ արագացված դատաքննություն ընթանա, Տիգրան Սաֆարյանը պատասխանեց. - «Որքան գիտեմ, մեղադրողները առարկել են արագացված դատաքննության դեմ»:
Հովսեփ Սարգսյանն էլ ասաց, թե մեղադրող կողմը այդպիսի միջնորդություն չի ներկայացրել:
«Եթե նույնիսկ անգամ լիներ միջնորդությունը, դա կարող էր մերժվեր, որովհետեւ դա օրենքով նախատեսված չէ այս հոդվածներով, քանի որ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ են մտնում», - ասաց Սարգսյանը:
4 ժամից ավելի տեւած դատական նիստից հետո Սարգսյանը լրագրողներին տեղակացրեց, որ դատաքննության պրոցեսում որպես ապացույց դիտել են առկա տեսանյութերը, իսկ դատական նիստին եկած երկու տուժողից ժամանակի սղության պատճառով հարցաքննել են միայն մեկին: Սարգսյանի խոսքով` տեսանյութում երեւում են ե'ւ տուժողի, ե'ւ ամբաստանյալի դեմքերը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 25-ին:

Your browser doesn’t support HTML5