«Մանկական Եվրատեսիլ. Երեւան 2011»-ի կազմակերպիչները հինգշաբթի օրը հանրությանը ներկայացրեցին մրցույթի պաշտոնական տարբերանշանն ու նշանաբանը:
Տարբերանշանը երաժշտական հավասարիչ է սարերի տեսքով, իսկ նշանաբանը` «Հասիր բարձրունքին»:
«Մեր երկիրը սարերի երկիր է եւ թող այդ ձեւով էլ տարբերվի բոլոր երկրներից», - տարբերանշանի ընտրությունը այսպես բացատրեց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մանական Եվրատեսիլ» դիմած երկրների թիվն այս տարի դեռ 12 է: Գասպարյանը նշում է, որ սրանք վերջնական արդյունքներ չեն եւ հնարավոր է` թիվը փոփոխվի: Հարեւան երկրներից մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից դեռ հայտեր չկան: Սակայն կազմակերպիչները նշում են, որ անելու են ամեն ինչ` ապահովելու ցանկացած պատվիրակության անվտանգությունը:
Հայաստանը ներկայացնող մասնակիցների նախնական հայտերի ընդունման վերջին օրը հուլիսի 20-էր: Նախնական տվյալներով դիմումների թիվը 50-ն է: Գոհար Գասպարյանը նշում է. - «Եթե պատշաճ ընտրություն չլինի, հնարավոր է` հայտերի ընդունման ժամկետը երկարացվի»:
«Եվրատեսիլ»-ը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզադահլիճում: Արձագանքելով խոսակցություններին, թե մարզադահլիճը չի համապատասխանում «Եվրատեսիլ»-ի չափորոշիչներին, Գոհար Գասպարյանը պատասխանեց.- «Ներկա գտնվելով մի քանի «Եվրատեսիլ»-ներին` ես վստահ կարող եմ ասել, որ մեր դահլիճը ոչ մի բանով չի զիջում: Ընդամենը պետք է մի թեթեւ բարեկարգում, որը հավատացեք 10 օրվա աշխատանք է»:
Կազմակերպիչները արդեն նախնական պատկերացնումներ ունեն, թե ինչպիսին է լինելու բեմը: Մրցույթի գործադիր պրոդուսեր Լեւոն Սիմոնյանը նշում է, որ տեխնիկական պատրաստվածության համար կազմվել է աշխատանքների իրականացման պլան, որը ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեին ու արժանացել հավանության:
Հարցին, թե մեծերի «Եվրատեսիլ»-ին Հայաստանը կունենա՞ մասնակցություն, թե` ոչ, Գոհար Գասպարյանը պատասխանեց. - « Լուրջ երաշխիքներ են անհրաժեշտ, որպեսզի մեր մասնակցությունն այնտեղ դառնա ռեալ: Մենք երաշխիքներ ցանկանում ենք ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Եվրոպական հեռարձակողների միությունից եւ միջազգային կազմակերպություններից, որպեսզի կարողանանք մեր պատվիրակությանը պատշաճ ձեւով ներկայացնել այնտեղ ու անվտանգ օրեր անցկացնել»:

Your browser doesn’t support HTML5