Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հատկապես այն երեխաների համար է, ովքեր հետաքրքրվում են թվային մեդիայով, անիմացիայով, համակարգչային խաղերի ստեղծմամբ:
Որպեսզի հնարավորինս շատ երիտասարդներ ու պատանիներ իմանան Թումոյի գոյության մասին, կենտրոնը օգոստոսի 12-ին եւ 13-ին կազմակերպելու է մեծ «էլեկտրոփարթիներ»:
Պաշտոնական բացմանը` օգոստոսի 14-ին, կայանալու է Սերժ Թանկյանի մենահամերգը, որին մասնակցելու է նաեւ հայկական «Դորիանս» ռոք խումբը: «Դիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ Սերժ Թանկյանի հետ բանակցություններն արդեն ավարտված են. - «Երգիչը իր գոհունակությունն է հայտնել Թումոյի հետ համագործակցության առումով»:
Համերգները կայանալու են Թումո կենտրոնին կից այգում: Մուտքը լինելու է ազատ:
Կենտրոնը մոտ է Թումանյանի այգուն, որը երեխաները կոչում են Թումո: Այս է հիմք հանդիսացել, որ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվանվի «Թումո»:
Հիմնադրամի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ` նպատակ ունենալով 12-18 տարեկան պատանիներին սովորեցնել նորարար տեխնոլոգիաներից օգտվել:
«Մեր գլխավոր նպատակն է բացահայտել կենտրոն հաճախող պատանիների ունեցած տաղանդները, որպեսզի Հայաստանի երիտասարսները կարողանան հավասարապես զարգանալ, շարունակել իրենց կրթությունը», - ասաց Փափազյանը:
Կենտրոնում պատանիների համար ստեղծվելու է աշխատանքային մթնոլորտ, որտեղ նրանք կատարելու են նաեւ խմբային աշխատանքներ:
Մարզերի դպրոցներին հնարավորություն է ընձեռվելու դասապրոցես կազմակերպել կենտրոնում: Շաբաթական 1 կամ 2 դասի մասնակցության հնարավորություն է ընձեռվելու նաեւ երիտասարդներին եւ տարեց մարդկանց:

Your browser doesn’t support HTML5