Սիրիայի ընդդիմությունը միավորվում է Ասադի դեմ

Սիրիայի ընդդիմության առաջնորդները Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ «Ազգային փրկության» խորհուրդ են ձեւավորել, որի նպատակն է համախմբել ջանքերը՝ նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնավարման դեմ։ Հաղորդվում է, որ խորհրդում ընդգրկվել են ներկայացուցիչներ իսլամիստական եւ աշխարհիկ շարժումներից, ինչպես նաեւ՝ անկախ քաղաքական գործիչներ։

Ընդդիմության հանդիպումից մեկ օր առաջ Սիրիայում ՝նախագահի հրաժարականը պահանջող զանգվածայաին միջոցառումներում, զոհվել էր շուրջ երեք տասնյակ մարդ։