Պաշտպանության նախարարության եւ ԲՈՒՀ-երի միջեւ համագործակցության պայմանագրեր են ստորագրվել

Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջեւ հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:

Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: