Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնը չորեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ խոսել է Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկեւկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել է այդ իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն:
«Այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից, եւ այդ քաղաքականությունը արտացոլվում է ապրիլի 24-ի Հիշատակի օրվա նրա հայտարարությունում», - փաստարկել է դիվանագետը` պատասխանելով Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հաստատման հարցով լսումների ժամանակ Նյու Ջերսին ներկայացնող հայամետ սենատորը Հեֆերնին հարց է ուղղել Օբամայի վարչակազմի` Հայոց ցեղասպանությունը պատշաճ ձեւով չճանաչելու վերաբերյալ, եւ ընդգծել է, որ ամերիկացի դիվանագետներին մարդու իրավունքներին առնչվող այս հարցում նման «ամբողջովին սնանկ» դիրք մղելը վնաս է հասցնում թե' Միացյալ Նահանգների շահերին եւ թե' Ամերիկայի բարոյական կեցվածքին:
Դիվանագետի վերոհիշյալ պատասխանը չի բավարարել Մենենդեսին, ով, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք ունենք Պետդեպարտամենտ, որի պատմությունը լի է տվյալ ժամանակաշրջանում կատարված վայրագությունները հիշատակող հաղորդագրություններով: Մենք ստորագրել ենք կոնվենցիա, որը
հստակորեն բնութագրում է նման գործողությունները որպես ցեղասպանություն: Մենք պատմական գիտելիքներ ունենք փաստերի մասին, որոնք ընդունում ենք, որ կարող են համարվել ցեղասպանություն: Սակայն մենք չենք ցանկանում այն անվանել ցեղասպանություն: Եվ եթե անկարող ենք ընդունել անցյալը, մենք չենք կարող առաջ շարժվել»:
«Հետեւաբար, ես կարծում եմ, որ շատ դժվար է Միացյալ Նահանգների դիվանագետներ գործուղել մի երկիր, որտեղ նրանք գնալու են, եւ ես հուսով եմ, որ գնալու են, ինչպես Ձեր նախորդներից ոմանք են արել, ցեղասպանության հիշատակի միջոցառմանը, սակայն, այդուհանդերձ, երբեք չեն կարողանալու գործածել ցեղասպանություն բառը», - ընդգծել է սենատորը` հավելելով. - «Դա շատ ավելին է, քան մի բառի հարց: Դա այն ամենն է, ինչով արտահայտվում է մեր նվիրվածությունը «այլեւս երբեք» ասելուն»:
Ջոն Հեֆերնին հարցեր են ուղղել այլ սենատորներ եւս, այդ թվում` Հայաստանում ժողովրդավարության կառուցման ջանքերի վերաբերյալ:
Առաջիկա օրերին սենատորները հնարավորություն կունենան նաեւ գրավոր հարցեր ուղղելու դիվանագետին:
Ամերիկահայ երկու ազդեցիկ լոբբիստական կառույցները` Հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը ողջունել են սենատոր Մենենդեսին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար:
2006 թվականին Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրա մերժողական դիրքորոշման պատճառով: Ամիսներ շարունակված անարդյունք քննարկումներից հետո Սպիտակ տունը այդ պաշտոնում առաջադրեց նոր թեկնածուի` Մարի Յովանովիչին:
Անցած տարվա սեպտեմբերին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առկախեցին Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում` քննադատելով նրա սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված նրա բացթողումները: Այդուհանդերձ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, Օբաման տարեվերջին, երբ Սենատը արձակուրդում էր, նշանակեց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան: