Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին բազմապատկել ջանքերը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ եւ գտնել լուծումը մինչեւ տարեվերջ. այդ մասին չորեքշաբթի երեկոյան Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը:
«Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերն էլ հավատարիմ են մնում բանակցություններին ու խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն, մենք պետք է ավելին տեսնենք առաջիկա ամիսների ընթացքում: Կողմերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ գտնելու լուծումը մինչեւ այս տարվա վերջ», - հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ դրանից հետո՝ 2012-ին, ընտրություններ են նախատեսված Հայաստանում, 2013-ին՝ Ադրբեջանում:
Ներկայացնելով կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ Էշթոնը եվրոպացի պատգամավորներին տեղեկացրեց, որ Ռուսաստանի առաջնորդ Դմիտրի Մեդվեդեւը լավատեսական ակնկալիքներ է ունեցել Կազանում տեղի ունեցած հանդիպումից: «Ցավոք, սակայն, չնայած ամենաբարձր մակարդակներից ուղարկված խիստ ուղերձներին, սպասված առաջընթացն այդպես էլ իրականություն չդարձավ», - փաստեց Եվրամիության արտգործնախարարը՝ ընդգծելով. - «Ինչ էլ որոշվի այդ բանակցություններում, դա մեծապես նաեւ Եվրամիությանն է առնչվում։ Եվ մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Արեւելյան հարեւանության գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին Վարշավայում»:
«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Այն էականորեն կվերափոխի Հարավային Կովկասը», - հայտարարեց Էշթոնը՝ մանրամասնելով. - «Կարգավորումից հետո կարող են բացվել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա սահմանները: Երկաթգծերն ու նավթամուղերը կարող են կառուցվել հնարավոր ամենակարճ ճանապարհով եւ է'լ ավելի սերտորեն կապել միմյանց տարածաշրջանի երկրները: Եվ ի վերջո, Հարավային Կովկասը կարող է դառնալ այն, ինչ արդեն պետք է որ լիներ՝ կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»:
Ելույթում Եվրամիության թիվ մեկ դիվանագետը նշեց, որ պաշտոնական Բրյուսելն արդեն իսկ լուրջ աշխատանք է տանում այս ուղղությամբ, եւ, խորհրդակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ, նպաստում կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: «Սակայն, մենք կարող ենք ավելին անել», - դիմելով եվրոպացի պատգամավորներին՝ հայտարարեց Էշթոնը. - «Ես համոզված եմ, որ Եվրամիությունը նաեւ պետք է էական պատասխանատվություն ստանձնի ձեռք բերված հանաձայնությունը կյանքի կոչելու հարցում, երբ գա այդ ժամանակը: Անելու շատ բան կա՝ վերակառուցումից, ականազերծումից, փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձից մինչեւ տնտեսական վերականգնում եւ անվտանգության ամրապնդում»:
Ամենակարեւոր աջակցությունը, սակայն, ըստ Քեթրին Էշթոնի, Եվրամիությունը կարող է տրամադրել` է'լ ավելի ամրապնդելով հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ եւ խրախուսելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները երկու երկրներում:
«Ես համոզված եմ՝ որքան վստահ, զարգացած ու գրավիչ լինեն երկրները, այնքան ավելի ամուր կլինեն ՝ հաղթահարելու անցյալի դժվարությունները», - հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը՝ ընդգծելով. - «Անշուշտ, սա ընտրություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է կատարեն՝ ի շահ իրենց ժողովուրդների: Սակայն, մենք գիտենք այն ընտրությունը, որ ուզում ենք՝ նրանք կատարեն. այն է՝ փոխզիջում եւ խաղաղություն»: