Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
Հարց.- Կազանի հանդիպումից առաջ փորձագիտական, նույնիսկ իշխանական շրջանակներում հույսեր կային, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուր որ է պետք է ստորագրեն, ընդունեն այդ առաջարկներ: Բայց դա տեղի չունեցավ: Հանդիպման այդ արդյունքը Ձեզ համար սպասելի՞ էր:
Պատասխան. - Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետեւ մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցություւնը բանակցային գործընթացում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված: Եվ բացառություն չէր Կազանի հանդիպումը: Այդ նույն ակնկալիքն ունեինք: Եվ այս պահի դրությամբ, որոշակի բավարարվածություն ունենք եւ հատկապես, որ Միսնկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում նշում են, որ վերջնական կարգավորումը առանց Արցախի հանրապետության մասնակցության անհնարին կլինի: Եվ մենք սպասում էինք, որ վերջին հանդիպման ժամանակ ավելի ստույգ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հենց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար: Մենք ունենք որոշակի տեղեկություններ վերջին հանդիպման մասին, եւ ինչպես հաճախակի էր լինում, դժբախտաբար, այս վերջին հանդիպման ժամանակ եւս Ադրբեջանը ցուցաբերեց մի կեցվածք, որը չնպաստեց այդ բանակցությունները լիարժեք ձեւաչափին մոտեցնելուն: Բայց մեկ է, մենք մնում ենք մեր հույսին եւ կարծում ենք, որ կգա այդ օրը, երբ կմասնակցենք բանակցային գործընթացին:
Հարց. - Իսկ եթե Ադրբեջանը ցուցաբերեր կառուցողական կեցվածք եւ Կազանում ստորագրեր առաջարկվող փաստաթուղթը: Դա ենթադրում է նաեւ տարածքների վերադարձ: Համաձա՞յն եք այդ ամեն հետ:
Պատասխան. - Քանի որ համանախագահները փաստում են, որ առանց ԼՂ-ի դժվար է որեւէ վերջնական համաձայնություն ձեռք բերել, դա նշանակում է, որ ցանկացած որոշում միայն ու միայն պիտի ընդունվի Արցախի մասնակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ սկզբնական փուլում կվերականգնվի բանակցային ձեւաչափը, որտեղ Արցախը հնարավորություն կունենա մասնակցելու, որտեղ էլ մենք կարտահայտենք մենք տեսակետը: Մենք հեռու ենք այս պահի դրությամբ որոշումների ընդունման փուլից: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը բանակցությունների մասնակից դառնա: Մենք միշտ նշում ենք, որ Ադրբեջանի հետ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եվ տա Աստված, որ գա այդ ժամանակը: Այնպես որ, այս պահի դրությամբ ցանկացած պայմանավորվածություն կրում է միջանկյալ բնույթ:
Հարց. - Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում, ի՞նչ քայլեր եք ակնկալում միջնորդ երկրներից:
Պատասխան. - Մենք խորապես համոզված ենք, որ միջնորդ երկրները անկեղծ են իրենց դրսեւորումների մեջ: Եվ այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ միջազգային հանրությունը եւ հատկապես համանախագահները կատարում են աշխատանք, որն ուղղված է այս հարաբերական խաղաղությունը ապահովելուն եւ վերջնական խաղաղություն ձեռք բերելուն: Ընդհանրապես չենք թաքցնում, որ այս իրավիճակը, այս հարաբերական խաղաղությունը ձեռք է բերվել նաեւ համանախագահող երկների շնորհիվ, ինչի համար, կարծում եմ, թե' հայկական կողմը, թե' Ադրբեջանը շնորհակալ պետք է լինեն, որովհետեւ այս հարաբերական խաղաղությունը շատ-շատ անգամ գերադասելի է, քան ցանկացած պատերազմական գործողություն: Եվ կարծում եմ, որ համանախագահները շարունակելու են իրենց ջանքերը եւ որոշակի լրացուցիչ աշխատանքներ են իրականացնելու այս իրավիճակը պահպանելու ուղղությամբ:
Հարց. - ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի ստորագրում մոտ ապագայում`մոտակա ամիսներին, հնարավոր համարո՞ւմ եք:
Պատասխան. - Այս վերջին տարիներին մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, որ հայկական կողմը, իր պատասխանատվությունից միջազգային հանրության առջեւ եւ իր շահագրգռվածությունից ելնելով, փորձում է ամեն ձեւի կառուցողական կեցվածք դրսեւորել` նպաստելով խաղաղ գործընթացի ե'ւ պահպանմանը, ե'ւ այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն: Դժբախտաբար, մենք այսօր ունենք` ի դեմս Ադրբեջանի, մի մասնակից բանակցային գործընթացում, որը չի դադարեցնում իր ոչ կառուցողական կեցվածքը, քայլերը այդ բանակցություններում, ինչը, ըստ մեզ, հիմնական խոչընդոտն է հանդիսանում ամբողջ այդ գործընթացում: Այդ կեցվածքին գումարվել են նաեւ ռազմատենչ հայտարարությունները, եւ այդ քաղաքականությունը չի տեղավորվում միջազգային հանրության կողմից ձեռնարկված քայլերի շրջանակներում: Հետեւաբար այդպիսի մոտեցումը եւ այդպիսի մասնակցությունը հիմնական պատնեշն է: Եվ մենք կոչ ենք անում համանախագահներին եւ միջազգային հանրությանը իր վերաբերմունքը փոխել Ադրբեջանի նկատմամբ եւ, ինչու չէ, անհրաժեշտության դեպքում պարտադրողական քայլերի հրավիրել, որը եւ կնպաստի թեկուզ եւ այս խանգարված ձեւաչափով բանակցությունների շարունակությանը: Այս փուլում Ադրբեջանին պետք է հրավիրել ավելի զուսպ քաղաքական մշակույթ ցուցաբերելու:
Հարց. - Որքանով են լուրջ ադրբեջանական սպառնալիքները, որոնք ավելի հաճախակի ենք դառնում: ԼՂ ղեկավարությանը մտահոգո՞ւմ են այդ սպառնալիքները:
Պատասխան. - Դա պիտի մտահոգի ոչ միայն Արցախի հանրապետության, Արցախի ժողովրդին: Այդ սպառնալիքները իրենց բնույթով միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված: Դրանք կրում են ահաբեկչական բնույթ: Իսկ եթե դա ահաբեկչություն է, ուրեմն պետք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հավասարաչափ վերաբերում են թե' Արցախին, թե' հայկական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը: Ամեն օր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, եւ դրանք ուղեկցված են միլիտարիստական կոնկրետ քայլերով, եւ մենք մտահոգված ենք եւ մեզ պես պետք է մտահոգվի նաեւ միջազգային հանրությունը: Այդպիսի քաղաքականության շրջանակներում մենք պարտավոր ենք հաշվի առնել եւ չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խոսքերից գործի անցնել: Հետեւաբար մենք կառուցում ենք մեր աշխատանքները` ելնելով այդ իրողությունից:
Հարց. - Պատերազմի սցենարին լիովին պատրա՞ստ եք:
Պատասխան. - Իհարկե: Այստեղ մեր դեպքում որեւէ արտառոց պահվածք չենք ընդունում:: Մենք, խորապես համոզված լինելով, որ այս հարցը պետք է կարգավորվի խաղաղ պայմաններում, միեւնույն ժամանակ պարտավոր ենք մտածել` հաշվի առնելով մեր հարեւանի պահվածքը, նրանց կողմից հնչեցված հայտարարությունները: Պարտավոր ենք նաեւ ապահովել մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մեր երկրի բնակչությունը ի վիճակի լինի այդ հարաբերական խաղաղության պայմաններում իրենց առօրյան կազմակերպելու:
Հարց. - Փորձագիտական շրջանակներում գնալով ավելի է ամրապնդվում, տարածվում այն տեսակետը, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
Պատասխան - Այդ փորձագետները հենց հիմք ենք ընդունում Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը: Եթե մի երկրում ամեն օր ասում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զենքի ուժով, ապա այդ փորձագետները իրավունք ունեն այդպիսի եզրակացություն անելու:
Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը եւ փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով մոտենանք մեր հարաբերությունների պարզելուն:
Հարց. - Ձեր գնահատականը քննարկվող փաստաթղթին:
Պատասխան. - ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ եւ մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետեւաբար մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար:Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստթաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ եւ մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաեւ բանակցել Արցախին, մենք , իհարկե, ողջունելու ենք: Որովհետեւ փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր:
Հարց. - Այսինքն եթե ՀՀ-ն եւ Ադրբեջանը վաղը ստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ մի փաստաթուղթ, դուք խնդիր չե՞ք ունենա:
Պատասխան. - Մենք միշտ էլ նշում ենք, որ երախտապարտ ենք ՀՀ-ին բանակցային գործընթացում իր գործունեության համար, բայց ավելացնում ենք նաեւ, որ այդ շրջանակներում անհնարին է որոշակի համաձայնությունների գալ, քանի որ անհրաժեշտ է այդ քննարկումներին Արցախի մասնակցությունը: Այդ մասին շեշտում եւ հայտարարում է նաեւ ՀՀ նախագահը: Հիմա կողմերը իրականացնում են աշխատանքը, որը պիտի հնարավորություն տա Արցախին մասնակցել այդ գործընթացին: Այդ մասին նաեւ ՀՀ նախագահն է հայտարարել: Եվ ես դա համարում եմ ազնիվ կեցվածք, մոտեցում, որը ամբողջությամբ համապատախանում է հիմնախնդրի բնությանը:

Your browser doesn’t support HTML5