ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության 31-րդ ընդհանուր ժողովում ընտրվել են առաջիկա քառամյակի (2011-2015) ՀՅԴ Բյուրոյի անդամները:

Ինչպես հաղորդում է ՀՅԴ Մամլո դիվանը, այսօր կայացած առաջին լիագումար նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը:

Բյուրոյի ինը անդամների թվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: