«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսն այսօր հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, որի ինտրիգն այն է, թե ինչ է պատասխանելու Կոնգրեսը Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ Սարգսյանը անդրադարձել է երկխոսության վերաբերյալ ընդդիմության առաջարկին: Հայ ազգային կոնգրեսը այսօր երեւի թե պատասխանելու է իշխանությանը: Սակայն պետք չէ նաեւ բացառել, որ Կոնգրեսի պատասխանը ոչ թե կտեղավորվի այո-ի կամ ոչ-ի շրջանակում, այլ կպարունակի մոտավորապես այնպիսի թեզեր, ինչպիսին իր մեջ պարունակում էր Սերժ Սարգսյանի պատասխանը: Այսինքն` չի բացառվում, որ Կոնգրեսը հանդես գա նոր առաջարկություններով, որոնց միջոցով կփորձի հստակեցնել Սերժ Սարգսյանի բավական լղոզված եւ հեղհեղուկ պատասխանը: Չի բացառվում, սակայն, որ Կոնգրեսը պարզապես փորձի Սերժ Սարգսյանին առավել հստակ դաշտ բերել վերջնագրային բովանդակությամբ պատասխանով: Պարզ է մի բան, որ այսօրվա հանրահավաքը հանգրվանային կամ բեկումնային, կամ էլ ջրբաժանային չի լինելու, սակայն դրանից հանրահավաքի նշանակությունը, իհարկե, չի նվազում, քանի որ այսօրվա հանրահավաքը, անկասկած, նախանշելու է մի քանի կարեւոր բան` ինչպիսի տրամադրվածություն ունի Կոնգրեսը ամառային շրջանի համար, ինչպիսի տրամադրություններ են առկա հասարակության շրջանում»:
Իսկ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես, ճիշտն ասած, շատ կուզեի, որ Հայաստանում հանրահավաքները լինեին ավելի հաճախակի, քան ամիսը մեկ անգամ. մեր երկիրը այն վիճակում չէ, որ իշխանության վրա ճնշում գործադրելու մեխանիզմները շատ լինեն, եւ մեր ղեկավարները ինքնաբուխ գնային այս կամ այն խնդրի լուծմանը… Հայաստանում զանգվածային ցույցեր ի վիճակի է կազմակերպել միայն Հայ ազգային կոնգրեսը: Այնքան ժամանակ, մինչեւ Կոնգրեսը հանդես էր գալիս ոչ նեղ քաղաքական, այլ այնպիսի պահանջներով, որոնք կիսում էին ոչ միայն իրենց համակիրները (օրինակ, քաղբանտարկյալների ազատ արձակումը), նրա գործերը հաջող էին ընթանում: Հենց որ ՀԱԿ-ը շեղվեց եւ մտավ արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ ըստ էության` նախագահի հրաժարականի եւ իշխանության փոխանցման «ավանդական» հունի մեջ, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Պահանջի հիմնավորումը` ընտրությունները կեղծվել են, եւ այդ պատճառով առաջացել է սուր քաղաքական ճգնաժամ, այնքան էլ համոզիչ չէ. եթե ճգնաժամի գլխավոր բաղադրիչը իշխանությունների ոչ լեգիտիմությունն է, այդ դեպքում մենք արդեն 16 տարի ապրում ենք այդ ճգնաժամի մեջ: Գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ ճգնաժամը «կրիտիկական զանգված» կամ «բավարար կոնդիցիա» երբեք չէր ապահովում»:
«168 ժամ»-ի թղթակիցը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցնում է. - «Կրիտիկական, դժգոհ զանգվածի մի մասն էլ` պահանջելու փոխարեն, այսօր հույսը կտրած` արտագաղթում է: Նույնիսկ վիճակագրական տվյալներով` արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում»: Պատասխան. - «Ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախնե՞ն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն (կատակով ժպտում է): Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին, եւ դա իշխանությունների հաջողություն է: Իսկ եթե իշխանությունները ունենում են անհաջողություն, ժողովուրդը ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ոչ մի իշխանությունը, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի, այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այսօր չափազանց շատ է խոսվում ու գրվում իշխանության եւ արմատական ընդդիմության երկխոսության մասին, սակայն, կարծում ենք, դա չէ ամենագլխավորը։ Անհամեմատ կարեւոր է, որ կայանա մեկ այլ երկխոսություն. իշխանության եւ հասարակության միջեւ։ Եթե չկասեցվեն միտումները, որոնք այսօր ուրվագծվում են բավական հստակ, ապա մեր երկրի հետ գուցեեւ ոչ մի ողբերգական բան տեղի չունենա։ Սակայն հասարակության արնաքամության հետեւանքով կյանքը հայոց աշխարհում չափազանց տաղտկալի կդառնա։ Մեզանում չկա իշխանության եւ հասարակության երկխոսություն։ Եվ վերեւից եկող նույնիսկ ամենալավ մղումները, գաղափարները չեն իրականացվում։ Մանր ու միջին տրամաչափի օրինակով մենք մշտապես տեսնում ենք, թե ինչպես են դրանք այլասերվում, անտեսվում»։
«Կապիտալ»-ը ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովին հարցնում է. - «Որքանո՞վ է ստատուս քվոն ձեռնտու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին` որպես հակամարտող երկրների վրա ազդեցության լծակ»: Պատասխան. - «Գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի երկրների վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանը միանշանակ չէ: Եթե դիտարկենք Ֆրանսիան, ապա նրա համար հակամարտությունը կարեւոր դեր չի խաղում, եւ նրա վերաբերմունքը բավականաչափ հարթ է եւ հանգիստ: ԱՄՆ-ը լուրջ շահեր ունի այս տարածաշրջանում` դա Ռուսաստանի հետ թաքնված, իսկ երբեմն նաեւ ակներեւ առճակատումն է, գումարած դրան` կոշտ հակադրությունն Իրանի հետ: Եվ իհարկե, վերջին տեղում չէ էներգետիկ գործոնը: Ամերիկացիներին անհրաժեշտ է խաղաղ եւ կանխատեսելի Հարավային Կովկաս: ԱՄՆ-ի համար մեծ հաշվով կարեւոր չէ, ինչպես եւ ում օգտին է լուծվելու Ղարաբաղի հարցը: Գլխավորը պատերազմի չվերսկսվելն է: Ռուսաստանն այլ մոտեցում ունի: Այնտեղ հասկանում են, որ Վրաստանի մասին երկար ժամանակով պետք է մոռանալ: Ճիշտ է, Աբխազիան եւ Հարավային Օսիան փաստացի դարձել են ռուսական տարածքներ, սակայն այդ նույն հանգամանքը կաշկանդել է Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասի այդ մասում եւ հատկապես Վրաստանի հետ հարաբերություններում: Մնացել է Ադրբեջանը, որը շարունակ կամուկացի մեջ է պրոռուսական եւ պրոարևմտյան դիրքորոշումների միջեւ, եւ Հայաստանը, որը ֆորմալ առումով կարծես թե «հարազատ է» Ռուսաստանին, սակայն չկա 100%-անոց երաշխիք, որ նա այդպիսին էլ կմնա, հատկապես ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո»:

Your browser doesn’t support HTML5