«Հայաստանի կառավարության գործողությունները ամբողջությամբ չէ, որ համապատասխանում են թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշներին», - կարդում ենք թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում:
Ամերիկացի դիվանագետները, սակայն, արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն այս ոլորտում որոշակի առաջընթաց, այդուհանդերձ, ապահովել են: Պետդեպարտամենտի զեկույցում, մասնավորապես, նշված է, որ 2010 թվականին կառավարությունը մասնակիորեն ֆինասնավորել է այն հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք թրաֆիքինգի զոհերի համար հատուկ ապաստաններ են ստեղծում:
Դրական քայլերի թվում նշված է նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի թեմայով հայ պաշտոնյաների համար անցկացվող դասընթացների առկայությունը:
Ինչ վերաբերում է թրաֆիքինգի հիմնական ուղղություններին, ապա դրանք նախորդ տարիների համեմատ փոփոխության չեն ենթարկվել` Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Գերմանիա: Թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբերի կողմից այս երեք ուղղությունները հիմնականում օգտագործվում են կանանց սեռական շահագործման նպատակով:
Թրաֆքինգի այս մի տեսակից բացի, Պետդեպարտամենտը մատնանշում է եւս մեկը` աշխատուժի շահագործմանը միտված գործողությունները, որոնց դեպքում հայաստանցիների անօրինական տեղաշարժի հիմնական ուղղություններ են հանդիսանում Ռուսաստանն ու Թուրքիան:
Գնահատելով Հայաստանի կառավարության վերջին գործողությունները` Պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները նշում են. - «Քրեական օրենսգրքի 132 եւ 132-2 հոդվածների համապատասխան, Հայաստանում արգելված է թե' սեռական եւ թե' աշխատանքային թրաֆիքինգը, իսկ որպես պատժաչափ սահմանված է 5-15 տարվա ազատազրկումը: Բացի այդ, բավական խիստ են հայաստանյան օրենսդրությամբ սահմանված տուգանքները»:
Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակների գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում ամրապնդել է թրաֆիգինքի դեմ պայքարի օրենսդրական բազան, որոշակիորեն դեպի դրականն է փոխվել դատավորների վերաբերմունքը թրաֆիքինգի զոհերի հանդեպ:
«Կառավարությունը շարունակում է պնդել, որ թրաֆիքինգի մեջ մեղադրվող անձինք համապատասխան պատիժների են արժանանում, եւ որ այդ դատավճիռները ի կատար են ածվում: Այդուհանդերձ, մտահոգիչ է, որ թրաֆիգինքի բացահայտված զոհերի քանակը կտրուկ կերպով նվազել է», - նշում են զեկույցի հեղինակները: - «2010-ին կառավարությունը բացահայտել է սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկված 19 անձանց եւ նրանցից 12-ին հանձնել է համապատասխան հասարակական կազմակերպություններին` հետագա օժանդակության ցուցաբերման նպատակով: Համեմատության համար նշենք, որ 2009-ին հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի քանակը հասնում էր 60-ի»:
«Հարկ է նկատել, որ 2010-ին Հայաստանում չի բացահայտվել աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկված օտարերկրյա որեւէ քաղաքացի», - նշում են զեկույցի հեղինակները` նկատելով, որ թրաֆիքինգի զոհերի հոսքը դեպի Հայաստան հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից է:
Խոսելով թրաֆիքինգի կանխմանն ուղղված իշխանությունների գործողությունների մասին` Պետդեպարտամենտի ներկակայացուցիչները մատնանշում են թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված երկու հեռուստահաղորդումների ֆինանսավորման մասին` հավելելով. - «Բացի այդ, անցած տարվա սեպտեմբերին կառավարությունը հաստատեց «Թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թվականների ազգային ծրագիրը»:
ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ մի շարք խորհուրդներ է ուղղում Հայաստանի իշխանություններին, որոնց նպատակն է բարձրացնել թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը. - «Հարկավոր է առավել ակտիվ ջանքեր գործադրել հատկապես աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ, հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել թրաֆիքինգի այս տեսակին վերաբերող դեպքերը հետաքննելու ու բացահայտելու ուղղությամբ»:
Զեկույցի հեղինակները նաեւ խորհուրդ են տալիս մեծացնել թրաֆիքինգի կանխմամբ եւ թրաֆիքինգի զոհերին օժանդակություն զուցաբերող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինասնավորումը:
Պետդեպարտամենտի մասնագետները նաեւ հատուկ նշում են. - «Անհրաժեշտ է հետաքննել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք կասկածվում են թրաֆիքինգի դեպքերին հանցակից լինելու մեջ»: