Վանաձորում քննարկվել են փոքր ՀԷԿ-ի զարգացման խնդիրները

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչները Վանաձորում քննարկել են էներգետիկ ռեսուրսների խնդիրները: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը խոչընդոտող խնդիրներին:

Փոքր ՀԷԿ-երը համարվում են վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը: 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա են արտադրում 101 փոքր ՀԷԿ-եր, կառուցման արտոնագիր են ստացել 74-ը: Առաջիկա 4 տարիների ընթացքում կգործարկվի 67 փոքր ՀԷԿ:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը առանձնացրեց ՀԷԿ-երի կառուցման ժամկետների եւ բնապահպանական թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրները:

Your browser doesn’t support HTML5

Վանաձորում քննարկվել են փոքր ՀԷԿ-ի զարգացման խնդիրները