11 ամիս առաջ բանակում մահացած 30-ամյա Արտակ Նազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Քննիչ Լեւոն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ գործի նյութերին այժմ ծանոթանում է տուժող կողմը:
Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ կալանավորված են դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը եւ ժամկետային 3 զինծառայողներ: Նրանց մեղադրանք առաջադրելու հարցը կհստակեցվի, երբ կողմերը ծանոթանան գործի նյութերին եւ ներկայացնեն իրենց միջնորդությունները:
Սպա Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ նախաքննության մարմինը ի սկզբանե ունեցել է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ Նազարյանի ինքնասպանության վարկածը հաստատելու խնդիր:
«Դա շատ ակնհայտորեն երեւաց նաեւ վերջին դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունից», - ասաց Շուշանյանը:
Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հեղինակ Էլդա Գրինը վերջերս վկայակոչել էր, իր գնահատմամբ, ինքնասպանության վարկածը կասկածի տակ չդնող մի գրություն եւ պնդել, թե դա գրել է Արտակ Նազարյանը: Մինչդեռ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ այդ գրության հեղինակն իր եղբայրն է:
«Դա միանշանակ Արտակի ձեռագիրը չէ: Այնտեղ կա մի ուղղագրական սխալ, ես համեմատել եմ Արտակի մյուս ձեռագրերի հետ, դաստիարակություն բառը Արտակը միշտ ճիշտ է գրել, իսկ ինքնասպանության գրություն կոչվածի մեջ այդ բառը գրված է ուղղագրական սխալով: Եթե այդ գրությունը գոյություն ուներ, կասկածյալները առաջին իսկ օրը ի հայտ կբերեին` հաստատելու համար, որ իրենք չեն մարդասպանը, բայց գրությունը ի հայտ եկավ դեպքից 13 օր հետո: Պահել են այդ բլոկնոտը, որպեսզի նմանեցնեն ձեռագիրը ու կարողանան ինչ-որ գրություն ստեղծել», - ասաց Ծովինար Նազարյանը:
Արտակ Նազարյանի հարազատները միջնորդել էին կրկին ձեռագրաբանական փորձաքննության ներկայացնել այդ երկտողը, սակայն նախաքննական մարմինը մերժել էր այն: Ծովինար Նազարյանն ասաց` այս գործում բազմաթիվ իրեղեն ապացույցներ անհետացել են:
«Առաջին քննիչը դեպքի վայրում աշխատել է առանց ձեռնոցի: Երբ ես իրեն հարցրի, թե ինքնաձիգից մատնահետքեր վերցրե՞լ եք, ասաց` իմ մատնահետքերը դուրս կգային: Ինքը իրեղեն ապացույց է փչացրել, սա ուղղակի միտումնավոր արարք է», - գնահատեց Նազարյանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանի (նա եւս Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է) գնահատմամբ` դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը նույնպես կասկածներ է հարուցում:
«Այն դեպքի վայրը, որտեղ Արտակ Նազարյանի մահը արձանագրվել է, հավատ չի ներշնչում: Բերանին ստացած կրակոցի արդյունքում որեւէ արգասիք քարերի եւ պատի վրա չի պահպանվել», - ասաց Սաֆարյանը:
Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ գործում որպես մեղադրյալ պետք է ներգրավել եւս երկու անձի:
«Արտակը բազմիցս իմ հորը ասել է, եւ նա էլ իր ցուցմունքներում նշել է, որ գումարտակի հրամանատարը եւ անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալը իր հետեւից ընկած են` հատկապես նկատի ունենալով գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին: Պաշտպանության նախարարությունը նրան աշխատանքից ազատեց եւ դրանով վերջացավ նրա ողջ պատասխանատվության հարցը», - ասաց Ծովինար Նազարյանը:
Բանակում մահացած սպայի փաստաբաններն ասում են, որ անհրաժեշտ է նաեւ գործում ներգրավել «Երեք աստղանի հրեշ» մականունն ունեցող ավագ լեյտենանտ Գագիկ Ուդումյանին:
«Ասել են` դե պատրաստվի, վաղը «Երեք աստղանի հրեշը» գալու է, նկատի ունենալով Գագիկ Ուդումյանին, եւ քո համար լավ չի լինելու», - ասաց Մուշեղ Շուշանյանը: Սեդա Սաֆարյանն էլ ավելացնում է. - «Հանկարծ հիմա պարզվում է, որ Ուդումյանի գործողությունները որեւէ կերպ չեն ազդել Արտակի մահվան վրա»
Փորձագետ Էլդա Գրինը եզրակացրել էր, թե Ուդումյանի գործողությունները պատճառահետեւանքային կապ չունեն Արտակ Նազարյանի մահվան հետ: Մուշեղ Շուշանյանը այդ կապակցությամբ ասաց. - «Նախաքննական մարմինը հապաղում է Գագիկ Ուդումյանին մեղադրանք առաջադրել, քանի որ, հավանաբար, Ուդումյանը սպառնացել է, որ եթե իրեն մեղադրանք առաջադրվի, ինքը ողջ եղելությունըկպատմի»:
Ամիսներ առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտակ Նազարյանի հարազատներին ասել էր, թե նախաքննության ողջ գործընթացն իրականացվում է իր անմիջական վերահսկողությամբ, իրականացվում են համապատասխան միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:
Բանակում մահացած սպայի քույրը, դժգոհելով նախաքննությունից, ասում է, որ ամեն ինչ անելու են դատարանում գործի բացահայտման համար:
«Մեղավորներին պատժելը ազդանշան է, որ մեր բանակը չի հանդուրժում մարդասպաններին, վայրենիներին, բռիներին, որ բանակը կիրթ եւ հայրենասեր մարդկանց տեղն է», - ասում է Ծովինար Նազարյանը:

Your browser doesn’t support HTML5