«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացնում են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատի մրցաշարը:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ նույնպես մրցաշարի պատվավոր հյուրն է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Շուրջ 25 պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ շախմատիստներ, լրագրողներ, հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ այսօր շախմատ էին խաղում շվեյցարական մրցակարգով` արագ շախմատի կանոններով:
Մրցաշարն անցկացվում էր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, որը հենց մուտքից արդեն հարմարեցված չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար, դա նկատեց նաեւ հաշմանդամության խնդիրներով զբաղվող «Աշխարհն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արման Մուշեղյանը. - «Չնայած կարելի է ասել, որ հեշտ հաղթահարելի շենքերից մեկն էր այս շենքը` մատչելիության առումով, բայց ինքն էլ նախատեսված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար. թեքահարթակ չկա»:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ մրցաշարերով իրենք հասարակությանը կոչ են անում ստեղծել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար :
Զարուհի Բաթոյանի խոսքով` այսօր 181 հազարից ավելի հայաստանաբնակ հաշմանդամներ զրկված են ազատ տեղաշարժվելու տարրական հնարավորություններից: Նրա խոսքով` այսօր գրեթե բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող մարդը լուրջ խնդիրներ ունի:
Մրցաշարը կամփոփվի վաղը:

Your browser doesn’t support HTML5