Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից առաջ քաղաքական դաշտում տրամադրությունները կիսվել են:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում լավատեսորեն են տրամադրված, չնայած հանդիպման դրական արդյունքների մասին փոքր-ինչ զգուշավոր են խոսում: Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը` ՀՅ Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը բացասական տրամադրություններ ունեն: «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը դեմ են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: Ինչպես չորեքշաբթի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա հնարավորություն կտա «ձեռնամուխ լինել մեծ, հիմնական պայմանագրի ստորագրմանը»:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց` եթե նման փաստաթուղթ ստորագրվի, կուսակցությունը բողոքի ակցիաներ կնախաձեռնի:
«Չենք հանդուրժի, եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվի մի փաստաթուղթ, որը ծնվել է ապօրինի գործընթացի արդյունքում, երկկողմ ձեւաչափով, Լեռնային Ղարաբաղի մասնակցության բացակայությամբ` ադրբեջանական սպառնալիքների, դիվերսիաների ճնշման տակ», - ասաց Սաֆարյանը:
Այսօր տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն»-ը «հիշեցրել եւ զգուշացրել էր» Կազան ուղեւորվող Հայաստանի նախագահին, որ առանց Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների` ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ «իրավական առումով առ ոչինչ է»: «Ժառանգության» գնահատմամբ` բանակցությունների ներկայիս ձեւաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն:
«Որեւէ ձեւով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, եւ նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ` «Ժառանգության» սպասելիքը Սերժ Սարգսյանից այն է, որ Կազանում նա հասկացնի, որ բանակցությունները փակուղում են, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանությունները չեն մասնակցում դրանց:
ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Դաշնակցությունը նույնպես դեմ է այդ բանակցություններում քննարկվող փաստաթղթին:
«Մադրիդյան սկզբունքների մեջ պատերազմի վտանգը շատ ավելի է, քան նույնիսկ ստատուս քվոյի պահպանումը», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, թե հիմնական պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին անցնելուց առաջ բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը պետք է լուծվի:
«Եթե նախագահ Սարգսյանի լավատեսությունը բացատրվում է նրանով, որ Կազանում ենթադրվում է Ղարաբաղի վերադարձ բանակցություններին, ապա այդ լավատեսությունը ինչ-որ չափով կարելի կլիներ կիսել, բայց ես ինքս այդ լավատեսությունը չունեմ», - ասաց Հովհաննիսյանը:
Մինչդեռ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կարծում է, որ ղարաբաղյան հարցով յուրաքանչյուր հանդիպում բանակցային գործընթացի վրա թողնում է իր դրական արդյունքը:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց, թե Ադրբեջանի ոչ կառուցողական տրամադրվածությանը իրեն լավատեսության հիմք չի տալիս:
«Ադրբեջանը հիմնարար 3 սկզբունքներն (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում) էլ սխալ է հասկանում: Դա նշանակում է, որ որեւիցե դրական ակնկալիքներ ինձ մոտ չկա», - ասաց Նիկոյանը:

Your browser doesn’t support HTML5